Աթէնքում տեղի է ունեցել Արմենոֆասի յանձնախմբի հանդիպումը<br />


Աթէնքում տեղի է ունեցել Արմենոֆասի յանձնախմբի հանդիպումը

  • 10-05-2010 20:25:00   |   |  Հասարակութիւն
ԱՆԹԻԼԻԱՍ, 10 ՄԱՅՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մեծի տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի հովանաւորութիւնը վայելող Արմենոֆասի յանձնախումբը իր տարեկան հանդիպումն է ունեցել Աթէնքում: Այս մասին տեղեկացնում են Անթիլիասի մայրավանքից: Յիշեալ հանձնախմբում Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունից մաս են կազմում Խորէն եպիսկոպոս Տողրամաջյանը, Տիգրան Ճինպաշյանը, ատենապետուհի Թենի Սիմոնեանը, Աթէնքից Հայկուհի Յաղճյանը, Ժնեւից Ալեքսան Քյոչեյանը եւ Շվեյցարիայի եկեղեցիների 3 ներկայացուցիչ: Թենի Սիմոնեանը փոխանցել է Վեհափառ Հայրապետի օրհնութիւնն ու յանձնախմբի կատարած աշխատանքի բարձր գնահատականը: Արմենոֆասի նպատակն է իր տրամադրության տակ եղած գումարներով` հիմնադրամի տարեկան տոկոսից յատկացումներ կատարել կաթողիկոսութեան ծրագրերին, յատկապէս Յունաստանի Ազգային ծերանոցին, որը միշտ վայելել է շուեցարական եկեղեցիների անմիջական օժանդակությունը: Իր նիստերի ընթացքում յանձնախումբը ուրախութեամբ հաստատել է, որ Աթէնքի Ազգային ծերանոցը լուրջ բարեկարգություններ է կատարել: Այս առիթով յանձնախումբը որոշել է 30.000 շուեցարական ֆրանկ յատկացնել ծերանոցին:
  -   Հասարակութիւն