Եվրազեսի անդամ երկրների համար առաջիկայ ամիսներին կձեւաւորուի<br /> Կայունացման հիմնադրամ<br />


Եվրազեսի անդամ երկրների համար առաջիկայ ամիսներին կձեւաւորուի
Կայունացման հիմնադրամ

  • 02-04-2009 19:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 31-ին Մոսկուայում կայացած ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների նախարարների մշտապէս գործող խորհրդակցութեան երկրորդ նիստում քննարկուել են ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելու, ինչպէս նաեւ համաշխարհային տնտեսական ու ֆինանսական համակարգի բարեփոխումների հետ կապուած խնդիրներ: Այս մասին ապրիլի 2-ի ասուլիսում յայտնեց Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը: Ըստ նրա, մինչ հանդիպումը մասնակից երկրների ներկայացուցիչները ծանօթացել են այդ հարցերի վերաբերեալ Ռուսաստանի ներկայացրած տեսակետին, իսկ դրանք, Տ.Դաւթեանի խօսքերով, մօտ են եղել հայկական կողմի մօտեցումներին: Նախարարը նշեց, որ հանդիպման արդիւնքում խնդրի շուրջ ձեւաւորուել է ընդհանուր մօտեցում, որը «G20»-ում` Լոնդոնում ընթացող 20 խոշորագոյն երկրների ղեկավարների գագաթաժողովում, կներկայացնի Ռուսաստանը: ԱՊՀ-ի անդամ երկրների ֆինանսների, էկոնոմիկայի եւ կենտրոնական բանկերի ղեկավարները Մոսկուայում մասնակցել են նաեւ Եւրասիական տնտեսական համագործակցութեան 7-րդ նիստին: Ըստ Տ.Դաւթեանի, այդ նիստում առաջարկուել է Եվրազեսի անդամ երկրների շրջանակներում ձեւաւորել Կայունացման հիմնադրամ` մինչեւ 10 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով: Ներկայումս հիմնադրամի ձեւաւորման աշխատանքները գտնւում են աւարտական փուլում: Նախարարը նշեց, որ հիմնադրամի ձեւաւորման վերաբերեալ համաձայնութիւնը ձեռք է բերուել անդամ երկրների նախագահների մակարդակով: Հիմնադրամը հիմնականում իրականացնելու է մակրոտնտեսական կայունացման, ինչպէս նաեւ ենթակառուցվածքային զարգացմանն ուղղուած ծրագրեր: «Այս հիմնադրամը մեզ հնարաւորութիւն կտայ առաջիկայում նաեւ լրացուցիչ ռեսուրսներ ներգրաւելու ենթակառուցուածքների զարգացման նպատակով»,- նշեց Տ.Դավթեանը:
  -   Տնտեսութիւն