Մոսկուայում ծեծի է ենթարկուել յայտնի իրաւապաշտպան Լեւ
Պոնոմարյովը
01-04-2009 15:30 Ռուսաստան Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայում յարձակում է
կատարուել իրաւապաշտպան Լեւ Պոնոմարյովի վրայ:
Ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յարձակումը տեղի է ունեցել
երեքշաբթի Մոսկուայի ժամանակով մօտաւորապէես 22.20-ին:
Նախնական տուեալներով, երկու անյայտ անձինք յարձակուել են
իրաւապաշտպանի վրայ եւ ծեծել նրան: Առայժմ տեղեկատուութիւն չկայ այն
մասին, որ Պոնոմարյովից յարձակման ժամանակ գողացուել են արժէքաւոր
իրեր:
Այժմ միլիցիայի աշխատակիցները պարզում են պատահածի
հանգամանքները եւ միջոցներ ձեռնարկում հարձակվողներին գտնելու
համար: