Մոսկվայում ծեծի է ենթարկվել հայտնի իրավապաշտպան Լեւ<br /> Պոնոմարյովը<br />

Մոսկվայում ծեծի է ենթարկվել հայտնի իրավապաշտպան Լեւ
Պոնոմարյովը

01-04-2009 15:30 Ռուսաստան Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում հարձակում է կատարվել իրավապաշտպան Լեւ Պոնոմարյովի վրա: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի Մոսկվայի ժամանակով մոտավորապես 22.20-ին: Նախնական տվյալներով, երկու անհայտ անձինք հարձակվել են իրավապաշտպանի վրա եւ ծեծել նրան: Առայժմ տեղեկատվություն չկա այն մասին, որ Պոնոմարյովից հարձակման ժամանակ գողացվել են արժեքավոր իրեր: Այժմ միլիցիայի աշխատակիցները պարզում են պատահածի հանգամանքները եւ միջոցներ ձեռնարկում հարձակվողներին գտնելու համար:
Նոյյան տապան   |   Միջազգային

 

 

Կարդացել են 41 անգամ