Աշխարհի շուկաներում տեղի է ունեցել ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ
եւրոյի փոխարժէքի մեծ անկում
18-02-2009 18:09:00 | | Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ
եւրոյի փոխարժէքի խոշոր` 1,47 տոկոսով անկմամբ են իրենց աշխատանքը
երեքշաբթի աւարտել արժոյթի համաշխարհային շուկաները: Այսօր մէկ
եւրոյի դիմաց ԵՄ-ում տալիս էին 1,2597 դոլար:
Միասնական եւրոպական արժոյթից ներդրողների հրաժարուելու
պատճառ է դարձել ԵՄ Արեւելյան Եւրոպայի եւ բալթեան երկրներում
ֆինանսական վիճակի զգալի վատթարացման մասին աշխարհի վարկանշային
գործակալութիւնների նախազգուշացումը:
Եւրոյի փոխարժէքի անկումն ուղեկցուել է Արեւելյան Եւրոպայի
բանկերի եւ ընկերութիւնների բաժնետոմսերի վերջին շաբաթների
ընթացքում ամենանշանակալից արժեզրկմամբ: