Աշխարհի շուկաներում տեղի է ունեցել ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ<br /> եվրոյի փոխարժեքի մեծ անկում<br />


Աշխարհի շուկաներում տեղի է ունեցել ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ
եվրոյի փոխարժեքի մեծ անկում

  • 18-02-2009 18:09:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքի խոշոր` 1,47 տոկոսով անկմամբ են իրենց աշխատանքը երեքշաբթի ավարտել արժույթի համաշխարհային շուկաները: Այսօր մեկ եվրոյի դիմաց ԵՄ-ում տալիս էին 1,2597 դոլար: Միասնական եվրոպական արժույթից ներդրողների հրաժարվելու պատճառ է դարձել ԵՄ Արեւելյան Եվրոպայի եւ բալթյան երկրներում ֆինանսական վիճակի զգալի վատթարացման մասին աշխարհի վարկանշային գործակալությունների նախազգուշացումը: Եվրոյի փոխարժեքի անկումն ուղեկցվել է Արեւելյան Եվրոպայի բանկերի եւ ընկերությունների բաժնետոմսերի վերջին շաբաթների ընթացքում ամենանշանակալից արժեզրկմամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play