ՀԲ-Ն ՖԻՆԱՆՍԱՒԿՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ<br /> ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՈՒԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ<br />


ՀԲ-Ն ՖԻՆԱՆՍԱՒԿՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ
ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՈՒԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

  • 26-11-2008 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը եւ Համաշխարհային Բանկի Երեւանեան գրասենեակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը ստորագրել են Համաշարհային բանկի կողմից հաստատուած 20 մլն ԱՄՆ դոլարի վարկը, որը կուղղուի Հայաստանի Համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի լրացուցիչ ֆինանսաւորմանը: Լրացուցիչ ֆինանսավորումը կօժանդակի ՀՀ կառավարութեանը ջրամատակարարման համակարգի վերականգնման եւ բարելաւումների ընթացիկ ծրագրում իրականացուած միջոցառումների ընդարձակմանն ուղղուած քայլերում` ներառեալ Ծրագրի համար պատասխանատու «Ջրմուղկոյուղի» ընկերութեան եւ ջրամատակարարման համակարգի միջազգային օպերատորի միջեւ կնքուած «Կառավարման պայմանագրի» երկարացումը: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան լրատուական ծառայութեան հաղորդագրութեան, լրացուցիչ ֆինանսաւորման շրջանակներում օժանդակություն կստանան երեք գլխաւոր բաղադրիչներ. 1) «Հայջրմուղկոյուղու» կառավարման ուժեղացում` «Կառավարման պայմանագրի» շարունակութիւնը լրացուցիչ երկու տարուայ ընթացքում ֆինանսաւորման միջոցով, 2) «Հայջրմուղկոյուղու» ներդրումներ` կառուցուածքային եւ ֆինանսական կարողութիւնների զարգացման, «Հայջրմուղկոյուղու» աշխատանքը բարելաւելու նպատակով սարքավորումների եւ մեխանիզմների գնման, քիմիական եւ կենսաբանական լաբորատորիաների վերականգնման եւ բարելաւման, ինչպէս նաեւ «Հայջրմուղկոյուղու» աշխատակիցների համար վերապատրաստման/ուսուցման միջոցառումների ֆինանսաւորման միջոցով; 3) Ներդրումներ մասնաճիւղերի համակարգերում` մաքրման եւ քլորացման քայքայված սարքավորումների փոխարինման, ճնշումային լոգերների, խողովակների եւ ամրանների գնման ու տեղադրման, ցանցի վերականգնման նախագծային եւ շինարարական աշխատանքների ֆինանսաւորման միջոցով: ՏԵՂԵԿԱՆՔ. Հայաստանը միացել է Համաշխարհային բանկին 1992թ.-ին, իսկ Միջազգային զարգացման ընկերակցությանը` 1993թ.-ին: Պարտաւորութիւնների ընդհանուր գումարը 49 ծրագրերով առ այսօր կազմում է մօտ 1,076 միլիարդ ԱՄՆ դոլար: Վարկը տրամադրվել է «կոշտացված» պայմաններով. մարման ժամկէտը կազմում է 20 տարի` արտօնեալ 10 տարին ներառեալ, 0,75% տարեկան տոկոսադրույքով: Սկսած 2006թ. յուլիսի 1-ից Հայաստանը գտնւում է ՄԶԸ-ից դուրս գալու գործընթացում:
  -   Տնտեսութիւն