ԴԵՌԵՒՍ ՈՐՈՇՈՒԱԾ ՉԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ<br /> ԺԱՄԿԷՏՆԵՐԸ<br />


ԴԵՌԵՒՍ ՈՐՈՇՈՒԱԾ ՉԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ
ԺԱՄԿԷՏՆԵՐԸ

  • 13-10-2008 17:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանին իրանական գազի մատակարարման ժամկէտները դեռեւս որոշուած չեն: Հայկական եւ իրանական կողմերը պայմանաւորուել են Հայաստանին իրանական գազի մատակարարումն ապահովել հայկական կողմի համար անհրաժեշտութեան դէպքում: Տուեալ պահին նման անհրաժեշտութիւն չկայ: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց Հայաստանի էներգետիկայի նախարարութեան մամուլի քարտուղար Լուսինէ Յարութիւնեյանը: Յիշեցնենք, որ վերջին ժամանակներս հայկական եւ իրանական կողմերի միջեւ բանակցութիւններ էին վարւում Հայաստանին իրանական գազի մատակարարման ժամկէտների մասին: Կանխավ Հայաստանի էներգետիկայի նախարար Արմէն Մովսիսեանը լրագրողներին յայտնել էր, որ գազատարի շինարարական աշխատանքները կաւարտուեն 2009 թուականի սկզբին, այդուհանդերձ նախարարը չէր բացառել, որ աշխատանքները կարող են աւարտուել նաեւ ընթացիկ տարուայ վերջին: Երկու երկրների համապատասխան գերատեսչութիւնների պայմանավորվածությունների համաձայն, Հայաստանը Իրանի մատակարարած գազի դիմաց կվճարի էլեկտրաէներգիայով` մէկ խորանարդ մետր գազի դիմաց 3 կվտ/ժ հաշուարկով: Յիշեցնենք, որ Իրան-Հայաստան գազատարի առաջին հերթի շինարարութիւնը աւարտուեց 2007 թուականի մարտին: Կառուցոուած Մեղրի-Քաջարան տեղամասի հզորութիւնը կազմում է տարեկան 1,2 մլրդ խ/մ գազ: Իրանական գազի Հայաստան ներմուծման ծաւալների մեծացման նպատակով սկսուել է Իրան-Հայաստան գազատարի երկրորդ հերթի, մասնաւորապէս Քաջարան-Արարատ տեղամասի շինարարութիւնը, 150 կմ երկարությամբ եւ տարեկան 2,3 մլրդ խ/մ թողունակությամբ:
  -   Տնտեսութիւն