ՆՈՐ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԸ ԿՈՐՈՇՈՒԻ ՄՐՑՈՅԹՈՎ
13-10-2008 17:16:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ներկայումս կատարւում
են մրցոյթի նախապատրաստական աշխատանքները, որը որոշելու է
նոր ԱԷԿ-ի շինարար կազմակերպութեանը: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի
թղթակցին յայտնեց ՀՀ Էներգետիկայի նախարարութեան մամլոյ քարտուղար
Լուսինէ Յարութիւնեյանը: Այն առնչութեամբ, թէ ինչ ֆիրմաներ են
մասնակցում մրցոյթին, մամլոյ քարտուղարը նշեց, որ այժմ ոչինչ
յայտնի չէ, քանի որ մրցոյթի անցկացման նախապատրաստական
աշխատանքները դեռեւս ընթացքի մէջ են գտնւում:
Յիշեցնենք, որ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստեանի
յայտարարութեյան համաձայն, 2011 թուականին Հայաստանում կսկսուի նոր
ատոմային էլեկտրակայանի շինարարութիւնը: Ընթացիկ տարուայ վերջին
կառավարութեան քննարկմանը կներկայացուի նոր ԱԷԿ-ի մասին օրինագիծ:
Աւելի վաղ էներգետիկայի նախարար Արմէն Մովսիսեանը յայտնել էր,
որ նոր բլոկը կառուցուելու է գործող կայանի տարածքում, այն
ունենալու է 1000 մվտ հզորութիւն: Կայանը ծրագրւում է կառուցուել
5-7 տարուայ ընթացքում: Մեծամօրի ԱԷԿ-ը նորով փոխարինելու համար
Հայաստանին օգնելու իրենց պատրաստակամութիւնն են արդէն յայտնել
ինչպէս ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, այնպէս էլ Ռուսաստանը:
Նշենք, որ Հայկական ԱԷԿ-ը բաղկացած է երկու բլոկից, որ
շահագործման են յանձնուել համապատասխանաբար 1976 եւ 1980 թթ.: 1988
թուականի դեկտեմբերեան երկրաշարժից յետոյ ԽՍՀՄ կառավարութեան յատուկ
որոշմամբ կայանը կանգնեցուեց: 1995 թ. նոյեմբերի 5-ին, 6,5 տարուայ
պահածոյացումից յետոյ, վերագործարկվեց ՀԱԷԿ-ի երկրորդ բլոկը: ՀԱԷԿ-ը
ներկայումս տարեկան արտադրում է 2 մլրդ. կվտ/ժ էլեկտրաէներգիա:
Հայաստանի էլեկտրաէներգետիկական ճիւղի հեռանկարային զարգացման
ծրագիրը մշակուած երկու հիմնական տարբերակով` միջուկային եւ
անմիջուկային: Հայաստանի կառավարութիւնը 2006 թուականին
յայտարարեց, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկէտը կը լրանայ 2016
թուականին: