ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ ԿԱՌԱՋԱՆԱՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՐՏԱՔԻՆ<br /> ԱԶԴԱԿՆԵՐԻ, ԱՅԼԵՎ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ<br /> ՊԱՏՃԱՌՈՎ,- ԳՏՆՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԳԷՏ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ ԿԱՌԱՋԱՆԱՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՐՏԱՔԻՆ
ԱԶԴԱԿՆԵՐԻ, ԱՅԼԵՎ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ
ՊԱՏՃԱՌՈՎ,- ԳՏՆՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԳԷՏ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ

  • 01-10-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միջազգային ֆինանսական շուկայի ճգնաժամը դեռեւս չի ազդում Հայաստանի տնտեսութեան վրայ, եւ դրա պատճառն այն է, որ Հայաստանի տնտեսութիւնը ինտեգրուած չէ միջազգային շուկայում: Նման կարծիք հոկտեմբերի 1-ի ասուլիսում յայտնեց տնտեսագէտ Անդրանիկ Թեւանյանը: Ըստ նրա, այդ ճգնաժամի ազդեցութիւնը Հայաստանի տնտեսութեան վրայ կլինի անուղղակի. կկրճատուեն մասնաւոր տրանսֆերտների չափը (քանի որ արտերկրում ապրող հայերը բնականաբար զգալու են դրա ազդեցութիւնը): Իսկ մասնաւոր տրանսֆերտները, Ա.Թեւանյանի գնահատմամբ, շատ մեծ նշանակութիւն ունեն Հայաստանի համար: «Դա պետական բիւջէի ծախսայինի չափով գումար է. 2007թ.-ին այն կազմել է մօտ 2 մլրդ դոլար: Դրանք այն գումարներն են, որոնք մտնում են սպառողական շուկայ եւ նպաստում են երկրի տնտեսութեան աշխուժացմանը»,- ասաց տնտեսագէտը, յաւելելով, որ, եթէ այսպէս շարունակուի, ապա 2009թ.-ի առաջին եռամսյակից յետոյ Հայաստանում կսկսուի տնտեսութեան ետընթացը: Ա.Թեւանյանի համոզմամբ, Հայաստանում տնտեսական պրոբլեմներ կառաջանան ոչ միայն արտաքին ազդակների պատճառով, այլ նաեւ ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութեան: «Հարկային տեռոր է իրականացւում բիզնեսի տարբեր շերտերի նկատմամբ: Եթէ տնտեսութեան կառուցուածքը չի փոխւում, մրցակցային պայմանները չեն բարելաււում, ապա հարկային մամլիչը գների աճի կբերի»,- գտնում է տնտեսագէտը: Նրա խօսքերով, գումարներ են հաւաքում բիւջէն լցնելու նպատակով, մինչդեռ բիւջէն չի կարող նպատակ լինել, այլ այն հետեւանք է տնտեսական ընդհանուր իրավիճակի: «Հայաստանը դարձել է թոշակառու պետութիւն: Գումարներ են հաւաքում, բարձրացնում են թոշակները, այնինչ գների աճը առաջին հերթին հենց թոշակառուների վրայ է ազդում»,- ասաց Ա.Թեւանյանը:
  -   Տնտեսութիւն