ՌՈՒՍԱՍՏԱՆԵԱՆ «ՎԻՄՊԵԼԿՈՄ»-Ը ԽԱԽՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ «ԲԻ<br /> ԼԱՅՆ»-Ի ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԸ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԵԱՆ «ՎԻՄՊԵԼԿՈՄ»-Ը ԽԱԽՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ «ԲԻ
ԼԱՅՆ»-Ի ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԸ

  • 22-09-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «արմէնտել» ընկերութեան սեփեկանատեր ռուսաստանեան «Վիմպելկոմ»-ը խախտում է հայաստանեան «Բի լայն» ընկերութեան մտաւոր սեվականության իրաւունքները: Այս մասին սեպտեմբերի 22-ի ասուլիոսում հայտատարեցին «Բի Լայն» ընկերութեան նախագահ Հայկ Խանջեանը եւ փաստաբան Հայկ Յարութիւնեյանը: Ըստ Հ.Խանջեանի, 1996թ.-ից «Բի Լայն» ֆիրմային անուանման տակ գործող եւ համանուն ապրանքային նշանը գրանցած ընկերութեան խնդիրները սկսուեցին 2006թ.-ին, երբ համահունչ «Beeline» ապրանաքանշանի տակ գործող «Վիմպելկոմ»-ը, գնելով «արմէնտել»-ը, մուտք գործեց Հայաստան եւ սկսեց ապօրինի օգտագործել երկրում չգրանցուած ապրանքային նշանը: Ըստ ընկերութեան ներկայացուցիչների, դատարանում «Բի Լայն»-ի հայցի քննութիւնը երկար ժամանակ է ձգձգւում է եւ մինչ օրս աւարտուած չէ, սակայն «Վիմպելկոմի» հայցերը արագ կերպով քննվել են եւ այդ ընկերութեանը թույլատրվել է գրանցել իր ապրանքային նշանը: «Արդիւնքում, ոգեշնչվելով իրենց անպատժելիությամբ եւ արտօնեալ դիրքով, «Վիմպելկոմ»-ը եւ «արմէնտել»-ը սկսեցին ոչ միայն օգտագործել «Բիլայն» ապրանքային նշանը, այլ նաեւ ապօրինի կոչել «արմէնտել»-ը «Բիլայն»,- հայտարաեց Հ.Խանջեանը: Այսպիսով, ըստ նրա, ոչ միայն խախտւում է ֆիրմային անուանումների մասին ՀՀ օրէնքը, այլեւ շփոթութիւն է առաջանում սպառողների շրջանում, բացասաբար է ազդում «Բի Լայն» ընկերութեան ընկերութեան գործունէութեան վրայ: Ըստ Հ.Յարութիւնեանի, «Բի Լայն»-ը երեք դիմում է ներկայացրել Մարդու իրաւունքների եւրոպական դատարան եւ պատրաստւում է մինչեւ վերջ պայքարել իր իրաւունքների համար: Նրա խօսքերով, «Վիմպելկոմ»-ի օգտին կայացուած դատական վճռի հիմքում ընկած այն պատճառաբանութիւնը, թէ երկրու ընկերութիւնների ապրանքային նշանները շփոթելու աստիճան նման չեն, չի համապատասխանում իրականութեանը:
  -   Տնտեսութիւն