ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ՎԻՄՊԵԼԿՈՄ»-Ը ԽԱԽՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ԲԻ<br /> ԼԱՅՆ»-Ի ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ՎԻՄՊԵԼԿՈՄ»-Ը ԽԱԽՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ԲԻ
ԼԱՅՆ»-Ի ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

  • 22-09-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «ԱրմենՏել» ընկերության սեփեկանատեր ռուսաստանյան «Վիմպելկոմ»-ը խախտում է հայաստանյան «Բի լայն» ընկերության մտավոր սեվականության իրավունքները: Այս մասին սեպտեմբերի 22-ի ասուլիոսում հայտատարեցին «Բի Լայն» ընկերության նախագահ Հայկ Խանջյանը եւ փաստաբան Հայկ Հարությունյանը: Ըստ Հ.Խանջյանի, 1996թ.-ից «Բի Լայն» ֆիրմային անվանման տակ գործող եւ համանուն ապրանքային նշանը գրանցած ընկերության խնդիրները սկսվեցին 2006թ.-ին, երբ համահունչ «Beeline» ապրանաքանշանի տակ գործող «Վիմպելկոմ»-ը, գնելով «ԱրմենՏել»-ը, մուտք գործեց Հայաստան եւ սկսեց ապօրինի օգտագործել երկրում չգրանցված ապրանքային նշանը: Ըստ ընկերության ներկայացուցիչների, դատարանում «Բի Լայն»-ի հայցի քննությունը երկար ժամանակ է ձգձգվում է եւ մինչ օրս ավարտված չէ, սակայն «Վիմպելկոմի» հայցերը արագ կերպով քննվել են եւ այդ ընկերությանը թույլատրվել է գրանցել իր ապրանքային նշանը: «Արդյունքում, ոգեշնչվելով իրենց անպատժելիությամբ եւ արտոնյալ դիրքով, «Վիմպելկոմ»-ը եւ «ԱրմենՏել»-ը սկսեցին ոչ միայն օգտագործել «Բիլայն» ապրանքային նշանը, այլ նաեւ ապօրինի կոչել «ԱրմենՏել»-ը «Բիլայն»,- հայտարաեց Հ.Խանջյանը: Այսպիսով, ըստ նրա, ոչ միայն խախտվում է ֆիրմային անվանումների մասին ՀՀ օրենքը, այլեւ շփոթություն է առաջանում սպառողների շրջանում, բացասաբար է ազդում «Բի Լայն» ընկերության ընկերության գործունեության վրա: Ըստ Հ.Հարությունյանի, «Բի Լայն»-ը երեք դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ պատրաստվում է մինչեւ վերջ պայքարել իր իրավունքների համար: Նրա խոսքերով, «Վիմպելկոմ»-ի օգտին կայացված դատական վճռի հիմքում ընկած այն պատճառաբանությունը, թե երկրու ընկերությունների ապրանքային նշանները շփոթելու աստիճան նման չեն, չի համապատասխանում իրականությանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն