ՌՈՒՍԱՍՏԱՆԵԱՆ «ՎԻՄՊԵԼԿՈՄ»-Ը ԽԱԽՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ «ԲԻ
ԼԱՅՆ»-Ի ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԸ
22-09-2008 19:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «արմէնտել» ընկերութեան
սեփեկանատեր ռուսաստանեան «Վիմպելկոմ»-ը խախտում է հայաստանեան «Բի
լայն» ընկերութեան մտաւոր սեվականության իրաւունքները: Այս մասին
սեպտեմբերի 22-ի ասուլիոսում հայտատարեցին «Բի Լայն» ընկերութեան
նախագահ Հայկ Խանջեանը եւ փաստաբան Հայկ Յարութիւնեյանը:
Ըստ Հ.Խանջեանի, 1996թ.-ից «Բի Լայն» ֆիրմային անուանման տակ
գործող եւ համանուն ապրանքային նշանը գրանցած ընկերութեան
խնդիրները սկսուեցին 2006թ.-ին, երբ համահունչ «Beeline»
ապրանաքանշանի տակ գործող «Վիմպելկոմ»-ը, գնելով «արմէնտել»-ը,
մուտք գործեց Հայաստան եւ սկսեց ապօրինի օգտագործել երկրում
չգրանցուած ապրանքային նշանը:
Ըստ ընկերութեան ներկայացուցիչների, դատարանում «Բի Լայն»-ի
հայցի քննութիւնը երկար ժամանակ է ձգձգւում է եւ մինչ օրս
աւարտուած չէ, սակայն «Վիմպելկոմի» հայցերը արագ կերպով քննվել են
եւ այդ ընկերութեանը թույլատրվել է գրանցել իր ապրանքային նշանը:
«Արդիւնքում, ոգեշնչվելով իրենց անպատժելիությամբ եւ արտօնեալ
դիրքով, «Վիմպելկոմ»-ը եւ «արմէնտել»-ը սկսեցին ոչ միայն
օգտագործել «Բիլայն» ապրանքային նշանը, այլ նաեւ ապօրինի կոչել
«արմէնտել»-ը «Բիլայն»,- հայտարաեց Հ.Խանջեանը: Այսպիսով, ըստ նրա,
ոչ միայն խախտւում է ֆիրմային անուանումների մասին ՀՀ օրէնքը, այլեւ
շփոթութիւն է առաջանում սպառողների շրջանում, բացասաբար է ազդում
«Բի Լայն» ընկերութեան ընկերութեան գործունէութեան վրայ:
Ըստ Հ.Յարութիւնեանի, «Բի Լայն»-ը երեք դիմում է ներկայացրել
Մարդու իրաւունքների եւրոպական դատարան եւ պատրաստւում է մինչեւ
վերջ պայքարել իր իրաւունքների համար: Նրա խօսքերով, «Վիմպելկոմ»-ի
օգտին կայացուած դատական վճռի հիմքում ընկած այն
պատճառաբանութիւնը, թէ երկրու ընկերութիւնների ապրանքային
նշանները շփոթելու աստիճան նման չեն, չի համապատասխանում
իրականութեանը: