ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ<br /> ՆՈՒԱՃԵՑԻՆ 3 ՈՍԿԷ, 9 ԱՐԾԱԹԷ ԵՎ 6 ԲՐՈՆԶԷ ՄԵԴԱԼՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ
ՆՈՒԱՃԵՑԻՆ 3 ՈՍԿԷ, 9 ԱՐԾԱԹԷ ԵՎ 6 ԲՐՈՆԶԷ ՄԵԴԱԼՆԵՐ

  • 22-09-2008 18:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 20-ին Ալբանիայի Դյուրրես քաղաքում աւարտուեց Եւրոպայի ծանրամարտի երիտասարդական առաջնութիւնը: Հայաստանի ներկայացուցիչներից Սեւակ Սահակեանը (105 կգ, Քասախ) երկամարտի 372 կգ արդիւնքով կանգնեց պատուանդանի 2-րդ աստիճանին եւ արժանացավ արծաթէ պարգեւի: Պոկում վարժութիւնում նա ցոյց տվեց 171 կգ, իսկ հրումում` 201 կգ արդիւնք: Արծաթէ պարգեւ նուաճեց նաեւ գերծանր քաշային Ռուբէն Ալեքսանեանը (Արարատ, 187 կգ + 225 կգ = 412 կգ): 85 կգ քաշայինների պայքարում «բրոնզի» արժանացավ Աղվան Մելիքեանը (Գիւմրի, 153 կգ - 192 կգ = 345 կգ): Նոյն քաշային կարգում Արամ Անդրիկեանը (Սեւան) 3-րդն էր հրում վարժութիւնում` 191 կգ: ՌԴ հաւաքականի կազմում հայազգի Դավիթ Բեկջանյանը ոսկէ մեդալակիր դարձաւ 105 կգ քաշային կարգում: Այսպիսով, Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հաւաքականը Եւրոպայի առաջնութիւնում նուաճեց 18 մեդալ (3 ոսկէ, 9 արծաթէ եւ 6 բրոնզէ): 32 երկրների 197 մասնակիցների մրցավեճում Հայաստանի թիմը 550 միաւորով գրաւեց 2-րդ պատուաւոր տեղը: 1-ին եւ 3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրին Ռուսաստանի (604 միաւոր) եւ Ալբանիայի (485 միաւոր) հաւաքականները: Առաջնութեան օրերին տեղի ունեցած ծանրամարտի եւրոպական ֆեդերացիայի վեհաժողովում 49-րդ անդամ-երկիր ընտրվեց Կոսովոն:
  -   Սպորտ