ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍԵԱՆ. «ՆԵՐԿԱՅ ԲԻՒՋԷՏԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ<br /> ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ՉԻ ՎՆԱՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻՆ»<br />


ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍԵԱՆ. «ՆԵՐԿԱՅ ԲԻՒՋԷՏԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ՉԻ ՎՆԱՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻՆ»

  • 04-07-2008 17:15:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեյանի հարցազրոյցը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ» գործակալութեանը ԵՐԵՎԱՆ, 4 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իր ելոյթներից մէկում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը յայտարարել էր, որ գնաճը զսպելու համար կառավարութիւնը մտադիր է աւելացնել բիւջէի եկումտները եւ պակասեցնել ծախսերը: Այդ կապակցութեամբ «ՆՏ»-ի թղթակիցը խնդրեց վարչապետին պատասխանել հետեւեալ հարցերին: «ՆՏ» - Ինչպիսի՞ն է պետբիւջէի եկամուտների դինամիկան այս տարի, մասնաւորապէս վերջին երկու ամիսներին: Արդեօք նկատվու՞մ է որեւէ կախուածութիւն բիւջէտային եկամուտների դինամիկայի եւ կառավարութեան կողմից իրականացyող հարկային եւ մաքսային վարչարարության բարեփոխումների միջեւ: ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍԵԱՆ - 2008 թուականի առաջին կիսամեակում պետական բիւջէի հարկային եկամուտները կազմել են 284,6 մլրդ դրամ (մօտ 939 մլն ԱՄՆ դոլար), որը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատութեամբ աւելի է շուրջ 36 տոկոսով: Ընդ որում, յունուար-մայիս ամիսներին հարկային եկամուտների դինամիկան բնութագրւում է շարունակական աճով` յունուար ամսուայ շուրջ 39 մլրդ դրամի համեմատութեամբ հարկային եկամուտների մեծութիւնը մայիս ամսին կազմել է շուրջ` 54,6 մլրդ դրամ, իսկ յունիս ամսին` 50,5 մլրդ դրամ: Այսպիսով, վերջին երկու ամիսների ընթացքում պետական բիւջէի եկամուտները կազմել են շուրջ 105 մլրդ դրամ, ինչը նախորդ տարուայ նոյն ժամանակաշրջանի համեմատութեամբ աւելի է շուրջ 27,8 մլրդ դրամով: Հաշուի առնելով, որ հարկային եւ մաքսային օրենսդրություններում տարեսկզբից տեղի չեն ունեցել այնպիսի օրենսդրական փոփոխութիւններ, որոնք էապէս կարող էին նպաստել հարկային եկամուտների նման աճին, պէտք է արձանագրել, որ եկամուտների աճը հիմնականում ապահովել է հարկային եւ մաքսային վարչարարության շարունակական բարելաւումների հաշուին: Ինչ վերաբերւում է Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան կողմից հարկային եւ մաքսային վարչարարության բարեփոխումների եւ բիւջէտային եկամուտների կախուածութեան հարցին, ապա պէտք է նշել, որ այդ բարեփոխումների ուղղութեամբ կառավարութեան քաղաքականութեան հիմքում դրուած է նաեւ բիւջէտային կայուն եկամուտների ապահովման առաջնահերթութիւնը, իսկ նշուած միջոցառումների իրականացման ուղղութեամբ ձեռնարկուած քայլերը վերջին երկու ամիսներին պետական բիւջէ հավաքագրված հարկային եկամուտների մեծութիւնների վրայ բացասաբար չեն անդրադարձել: «ՆՏ» - Ինչ վերաբերում է ծախսերին, ապա առայժմ երեւում է դրանց ոչ թէ կրճատման, այլ աւելացման հեռանկար, քանի որ Ազգային Ժողովում ստեղծւում են երեք նոր մշտական յանձնաժողովներ, կառավարութիւնում` նոր նախարարութիւն: Այս պայմաններում ի՞նչ յոդուածների հաշուին կարող է կառավարութիւնը կրճատել իր ծախսերը: Հնարավո՞ր է արդեօք սահմանափակում ներդրումային (ենթակառուցվածքային) ծախսերի հաշուին: ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍԵԱՆ - Ծախսերի սահմանափակման քաղաքականութիւնը նշանակում է, որ այլ հաւասար պայմաններում դրանց աճի նկատմամբ պէտք է կիրառուեն սահմանափակումներ: Ինչ վերաբերում է ՀՀ Ազգային ժողովում ստեղծուելիք երեք նոր մշտական յանձնաժողովներին եւ ՀՀ կառավարութիւնում նոր նախարարութիւն ստեղծելուն, ապա դա չի կատարուելու որեւէ այլ ոլորտի ծախսերի կրճատման հաշուին: Համեմատութեան համար նշենք, որ արդէն մշակուած ՀՀ 2009-2011թթ. ՄԺԾԾ-նախագծով 2009 թուականին պետական կառավարման մարմինների գծով ծախսերի աճը նշուած փոփոխություններով հանդերձ կազմում է 10,8%` ընդհանուր ծախսերի 15,2% աճի պայմաններում: Իսկ գերակայ համարւող սոցիալական ոլորտի ճիւղերում ծախսերի աճը զգալիօրէն աւելին կլինի. այսպէս` կրթությունում այն կկազմի 22,1%, առողջապահությունում` 21,7%, իսկ սոցիալական պաշտպանութիւնում` 16,3%: «ՆՏ» - Կառավարութեան վերոհիշյալ քաղաքական գիծը եւ Կենտրոնական բանկի հետզհետէ խստացող դրամավարկային քաղաքականութիւնը կարող են բացասաբար ազդել երկրի տնտեսական զարգացման տեմպերի վրայ: Արդէն իսկ մայիսի տուեալներով, արդիւնաբերութեան եւ գիւղատնտեսութեան ոլորտներում աճը գրեթէ բացակայում է: Արդեօ՞ք կառավարութիւնը ակնկալում է այս տարուայ համար նախանշված ՀՆԱ-ի աճի փոփոխութիւն: ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍԵԱՆ - 2008 թուականի յունուար-մայիս ամիսներին արդիւնաբերութեան եւ գիւղատնտեսութեան ոլորտներում արձանագրուած աճերը բարձր չեն եղել, սակայն տնտեսական աճի ապահովման համար մեծ դեր են ունեցել շինարարութիւնն ու ծառայութիւնները, եւ նշուած ժամանակաշրջանում արձանագրուել է 9,8 տոկոս տնտեսական աճ: Եթէ սրան հավելենք նաեւ այն, որ տարուայ առաջին 5 ամիսներին բաժին է ընկնում համախառն ներքին արդիւնքի շուրջ 22 տոկոսը, իսկ տնտեսական աճի միտումները արագանում են տարեվերջին, ապա արդէն իսկ արձանագրուած միտումները վկայում են, որ 2008 թուականի համար նախանշված եւ պետական բիւջէի ծրագրի հիմքում դրուած 10 տոկոս տնտեսական աճի մակարդակը հասանելի է` ընդ որում հաշուի առած նաեւ հարկաբիւջետային եւ դրամավարկային քաղաքականությունների տարուայ երկրորդ կէսի համար ակնկալուող համեմատաբար զսպող բնոյթը: Ինչ վերաբերում է գնաճ - տնտեսական աճ երկընտրանքին, ապա գաղտնիք չէ որ արագացող գնաճային տեմպերի պայմաններում, երբ այդ տեմպերը աւելացնում են նաեւ ապագայ գնաճի սպասումները, էապէս վտանգւում է երկարաժամկէտ տնտեսական աճը: Միջազգային փորձը ցոյց է տալիս, որ երկրները նմանատիպ իրավիճակում գերխնդիր են դնում խարսխել բարձր գնաճային սպասումները զսպող հարկաբիւջետային եւ դրամավարկային քաղաքականութեան միջոցով, որպէսզի յետագայում մակրոտնտեսական կայունութեան ապահովման միջոցով ապահովեն երկարաժամկէտ տնտեսական աճի համար անհրաժեշտ միջավայր: Նմանատիպ մօտեցում էլ որդեգրել են ՀՀ կառավարութիւնը եւ ՀՀ կենտրոնական բանկը: Սակայն այստեղ կարեւորւում է զսպողական քաղաքականությունների չափը` կարեւոր է, որ այն չհանգեցնի ՀՆԱ աճի տեմպերի էական նուազման: Մասնաւորապէս, հարկաբիւջետային քաղաքականութեան մասով գնահատուած է, որ 2008 թուականին, առանց գնաճի զսպման քաղաքականութեան, ազդեցութիւնը ամբողջական պահանջարկի վրայ լինելու է ընդլայնող` 1,5 ցուցանիշով, իսկ եկամուտների աւելացման եւ ծախսերի անփոփոխութեան քաղաքականութեան պայմաններում` ընդլայնող շուրջ 0,74 ցուցանիշով (նշենք, որ հարկային վարչարարության արդիւնաւէտ իրականացման պայմաններում կանխատեսւում է հարկային եկամուտների աւելացում մօտ 25 մլրդ դրամով): Այսինքն, գնաճի զսպման նպատակով առաջարկուող քաղաքականութիւնը, այնուամենայնիւ, էականօրէն չի խոչնդոտի տնտեսական զարգացումներին, այլ միտուած է լինելու սառեցնել գնաճային սպասումները եւ լրացուցիչ պահանջարկի աճով չսնել այն:
  -   Տնտեսութիւն