Ադրբեջանը կրկին խախտում է հրադադարը


Ադրբեջանը կրկին խախտում է հրադադարը

  • 04-04-2011 13:21:28   | Հայաստան  |  Քաղաքական
Վերջին մէկ շաբաթուայ ընթացքում` մարտի 27-ից ապրիլի 2-ը, ադրբեջանական կողմը 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Արձակուել է աւելի քան 1500 կրակոց: Առաւել ինտենսիւ կրակահերթ է իրականացուել մարտի 31-ին` երբ թիրախ էին ընտրուել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթէ բոլոր ուղղութիւններում տեղակայուած հայկական դիրքերը: Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանութեան բանակի լրատուութեան եւ քարոզչութեան բաժինը, ըստ որի, հայկական առաջապահ ստորաբաժանումները վստահօրէն իրականացրել են իրենց առաջեւ դրուած մարտական խնդիրները եւ ապահովել առաջնային գծի պահպանութիւնը:
  -   Քաղաքական