«Արեւածաղիկը» յայտարարել է պատանի լրագրողների մրցոյթ


«Արեւածաղիկը» յայտարարել է պատանի լրագրողների մրցոյթ

  • 31-03-2011 12:54:24   | Հայաստան  |  Հայտարարություններ
«Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը յայտարարում է մրցոյթ: Դրան կարող էն մասնակցել մինչեւ 16 տարեկան այն դպրոցականները, ովքեր սիրում էն գրել, հետաքրքրւում էն լրագրութեամբ եւ կը ցանկանային դառնալ «Արեւածաղիկ» ամսաթերթի ստեղծողներից մէկը: Պատանի լրագրողների խումբն ընտրուելու է մրցոյթով, որը կ'անցկացուի երկու փուլով: Մրցոյթի առաջին փուլին մասնակցելու համար պէտք է ներկայացնել հետեւեալ թեմաներից որեւէ մէկով գրուած ստեղծագործութիւն. 1. Ու երկնքում կը շողայ արեւը 2. Նամակ անծանօթ բարեկամիս 3. Ամենահայը Աշխատանքները խմբագրութիւն պէտք է ներկայացուէն մինչեւ 2011 թ. մայիսի 2-ը: Մրցոյթի երկրորդ փուլը կ'անցկացուի ամսաթերթի խմբագրութիւնում` տեղում յանձնարարուած թեմաներով: Ընտրուած խմբի համար «Արեւածաղկի» խմբագրութիւնը կը կազմակերպի լրագրութեան անվճար դասընթացնէր: Դրանք յաջողութեամբ աւարտելու դէպքում մասնակիցները կը ստանան աւարտական վկայական եւ կընդգրկուէն ամսաթերթի ստեղծագործական կազմում: Պատանիները կը մասնակցեն նաեւ լուսանկարչութեան, ռեժիսորական եւ օպերատորական վարպետութեան դասընթացներին, որոնք կը կազմակերպուէն զուգահեռ: Հասցէն` Կորիւնի 19այ, 2-րդ յարկ, «Յոյսի կամուրջ» ՀԿ, հեռ.` 56-01-43, էլ.փոստ` sunflower@inclusion.am
  -   Հայտարարություններ