«Արեւածաղիկը» հայտարարել է պատանի լրագրողների մրցույթ
31-03-2011 12:54:24 | Հայաստան | Հայտարարություններ
«Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը հայտարարում է մրցույթ:
Դրան կարող են մասնակցել մինչեւ 16 տարեկան այն դպրոցականները, ովքեր սիրում են գրել, հետաքրքրվում են լրագրությամբ եւ կցանկանային դառնալ «Արեւածաղիկ» ամսաթերթի ստեղծողներից մեկը:
Պատանի լրագրողների խումբն ընտրվելու է մրցույթով, որը կանցկացվի երկու փուլով: Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար պետք է ներկայացնել հետեւյալ թեմաներից որեւէ մեկով գրված ստեղծագործություն.
1. Ու երկնքում կշողա արեւը
2. Նամակ անծանոթ բարեկամիս
3. Ամենահայը
Աշխատանքները խմբագրություն պետք է ներկայացվեն մինչեւ 2011 թ. մայիսի 2-ը:
Մրցույթի երկրորդ փուլը կանցկացվի ամսաթերթի խմբագրությունում` տեղում հանձնարարված թեմաներով:
Ընտրված խմբի համար «Արեւածաղկի» խմբագրությունը կկազմակերպի լրագրության անվճար դասընթացներ: Դրանք հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցները կստանան ավարտական վկայական եւ կընդգրկվեն ամսաթերթի ստեղծագործական կազմում:
Պատանիները կմասնակցեն նաեւ լուսանկարչության, ռեժիսորական եւ օպերատորական վարպետության դասընթացներին, որոնք կկազմակերպվեն զուգահեռ:
Հասցեն` Կորյունի 19ա, 2-րդ հարկ,
«Հույսի կամուրջ» ՀԿ, հեռ.` 56-01-43,
էլ.փոստ` sunflower@inclusion.am