ԱՄՆ-Ը ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀՀՊ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ<br />


ԱՄՆ-Ը ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀՀՊ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

  • 20-08-2008 16:40:00   |   |  Միջազգային
ՎԱՐՇԱՒԱ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վաշինգտոնը եւ Վարշավան պաշտօնապէս ստորագրել են Լեհաստանի տարածքում ամերիկեան հակահրթիռային պաշտպանութեան տարրերի տեղակայման մասին համաձայնագիրը: Լեհաստանի մայրաքաղաքում պայմանագիրը ստորագրել են ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը եւ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադեկ Սիկորսկին: Բանակցութիւնները տեւել են 18 ամիս եւ, շատ դիտորդների կարծիքով, Լեհաստանի ընտրութիւններում «Քաղաքացիական պլատֆորմ» լիբերալ կուսակցութեան յաղթանակից յետոյ բաւականին դժուվար ընթացք ունէին: Հրթիռների տեղաբաշխմանը համաձայնելու փոխարէն Վարշավան փորձում էր հասնել ամերիկեան օգնութեան` արդիականացնելու համար իր զինուած ուժերը: Սակայն, ինչպէս նշում է BBC-ն, այն բանից յետոյ, երբ Կովկասում զինուած հակամարտութիւն բորբօքուեց Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, Վարշավան, սատարելով Թբիլիսիին, համաձայնեց իր տարածքում ընդունելու ամերիկեան հակահրթիռներ: Պենտագոնը պատրաստւում է 10 կալանիչ հրթիռներ տեղակայել Բալթիկ ծովից ոչ հեռու գտնուող ռազմակայանում:
  -   Միջազգային