ԱՄՆ-Ը ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀՀՊ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
20-08-2008 16:40:00 | | Միջազգային
ՎԱՐՇԱՒԱ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վաշինգտոնը եւ Վարշավան
պաշտօնապէս ստորագրել են Լեհաստանի տարածքում ամերիկեան
հակահրթիռային պաշտպանութեան տարրերի տեղակայման մասին
համաձայնագիրը: Լեհաստանի մայրաքաղաքում պայմանագիրը ստորագրել են
ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը եւ Լեհաստանի արտաքին գործերի
նախարար Ռադեկ Սիկորսկին:
Բանակցութիւնները տեւել են 18 ամիս եւ, շատ դիտորդների
կարծիքով, Լեհաստանի ընտրութիւններում «Քաղաքացիական պլատֆորմ»
լիբերալ կուսակցութեան յաղթանակից յետոյ բաւականին դժուվար ընթացք
ունէին:
Հրթիռների տեղաբաշխմանը համաձայնելու փոխարէն Վարշավան
փորձում էր հասնել ամերիկեան օգնութեան` արդիականացնելու համար իր
զինուած ուժերը: Սակայն, ինչպէս նշում է BBC-ն, այն բանից յետոյ, երբ
Կովկասում զինուած հակամարտութիւն բորբօքուեց Ռուսաստանի եւ
Վրաստանի միջեւ, Վարշավան, սատարելով Թբիլիսիին, համաձայնեց իր
տարածքում ընդունելու ամերիկեան հակահրթիռներ:
Պենտագոնը պատրաստւում է 10 կալանիչ հրթիռներ տեղակայել
Բալթիկ ծովից ոչ հեռու գտնուող ռազմակայանում: