ԱԼԺԻՐՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ 11 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ
20-08-2008 16:30:00 | Ալժիր | Միջազգային
ԱԼԺԻՐ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ալժիրում երկու
պայթիւնների հետեւանքով այսօր 11 մարդ է զոհուել, եւս 31-ը
վիրաւորուել է:
Ինչպէս հաղորդել է Ալժիրի ԱՊՍ լրատուական գործակալութիւնը,
պայթիւնները տեղի են ունեցել Բուիրա քաղաքում: Նպատակակէտը եղել է
հիւրանոցը եւ անվտանգութեան ուժերի կենտրոնակայանը:
Երեքշաբթի մահապարտը պայթուցիկով հանդերձված աւտոմեքենան
պայթեցրել էր Ալժիրի Իսսեր քաղաքի ժանդարմերիայի դպրոցի մօտ:
Զոհուել էր 42 մարդ` կուրսանտներ եւ զինծառայողներ, տասնեակ մարդիկ
վիրաւորուել: