ԱԼԺԻՐՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ 11 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ<br />


ԱԼԺԻՐՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ 11 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ

  • 20-08-2008 16:30:00   | Ալժիր  |  Միջազգային
ԱԼԺԻՐ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ալժիրում երկու պայթիւնների հետեւանքով այսօր 11 մարդ է զոհուել, եւս 31-ը վիրաւորուել է: Ինչպէս հաղորդել է Ալժիրի ԱՊՍ լրատուական գործակալութիւնը, պայթիւնները տեղի են ունեցել Բուիրա քաղաքում: Նպատակակէտը եղել է հիւրանոցը եւ անվտանգութեան ուժերի կենտրոնակայանը: Երեքշաբթի մահապարտը պայթուցիկով հանդերձված աւտոմեքենան պայթեցրել էր Ալժիրի Իսսեր քաղաքի ժանդարմերիայի դպրոցի մօտ: Զոհուել էր 42 մարդ` կուրսանտներ եւ զինծառայողներ, տասնեակ մարդիկ վիրաւորուել:
  -   Միջազգային