2008 Թ.- Ի ԱՊՐԻԼԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ<br /> ԳՆԵՐԸ 0,6%-ՈՎ աճել ԵՆ<br />


2008 Թ.- Ի ԱՊՐԻԼԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ԳՆԵՐԸ 0,6%-ՈՎ աճել ԵՆ

  • 14-05-2008 16:15:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2008թ.-ի ապրիլին մարտի համեմատ գրանցուած 0,6% գնաճի վրայ իր որոշակի ազդեցութիւնն է թողել բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 2,5% եւ 5,2% գնաճը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, շինանիւթերի, գեղայարդարման ապրանքների, գրենական պիտոյքների, անձնապիտոյ ապրանքների, տեքստիլեղենի, կահոյքի, այգեգործական ապրանքների, կոշկեղենի, լւացող միջոցների, ոսկերչական ապրանքների ապրանքախմբերում 2008թ.-ի ապրիլին մարտի համեմատ գրանցուել է 0,1-4,6% գնաճ: Դրան զուգընթաց, հանրապետութիւնում արձանագրուել է վառելիքի 4,1% (կապուած հեղուկ գազի 5% գնանկման հետ), մշակոյթի ապրանքների 2,3%, դեղամիջոցների 0,3% գնանկում: Դսկ դիտարկուող միւս ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսուայ համեմատ մնացել է անփոփոխ:
  -   Տնտեսութիւն