ՀՀ ԿԲ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՈՎԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է<br /> ԱՄՀ-Ի ՍԱՀՄԱՆԱԾ 77 ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՑ 73-ԻՆ<br />


ՀՀ ԿԲ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՈՎԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է
ԱՄՀ-Ի ՍԱՀՄԱՆԱԾ 77 ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՑ 73-ԻՆ

  • 07-04-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի աշխատանքի թափանցիկությունը լիովին համապատասխանում է Արժոյթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) սահմանած 77 ստանդարտներից 73-ին, ինչը հաստատուել է ԱՄՀ-ի համապատասխան եզրակացություններով: Այս մասին ապրիլի 7-ին յայտնեց ՀՀ ԿԲ-ի նախագահ Տիգրան Սարգսեանը` «ՀՀ Կենտրոնական բանկի թափանցիկության համապատասխանութիւնը համաշխարհային ստանդարտին» գրքոյկի ներկայացման ժամանակ: Ըստ ՀՀ ԿԲ-ի Դրամավարկային քաղքականության դեպարտամենտի արտաքին տնտեսական յարաբերութիւնների բաժնի մակրոտնտեսագետ Մարգարիտա Մամիկոնեանի, ԿԲ-ի աշխատանքի թափանցիկությունը մասամբ է համապատասխանում այն ստանդարտին, որը նախանշում է, թէ «ԿԲ-ի կողմից կառավարութեանը տրամադրուած վարկերի, կանխավճարների կամ օվերդրաֆտների ծաւալների եւ պայմանների, ինչպէս նաեւ ԿԲ-ում կառավարութեան աւանդների մասին պէտք է տեղեկացվի հասարակութեանը»: Մասնակի անհամապատասխանութեան պատճառն այս պարագայում պայմանաւորուած է «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրէնքով, ըստ որի, աւանդների վերաբերեալ տեղեկատուութիւնը կարող է հրապարակել միայն յաճախորդը, ասել է թէ` ՀՀ կառավարութիւնը: Մ.Մամիկոնեանի խօսքերով, եւս 3 ստանդարտներ ՀՀ ԿԲ-ի կողմից կիրառելի չեն: Դրանցից 2-ը վերաբերում են որպէս վերահսկողի` ԿԲ-ի, եւ ինքնակարգաւորուող կառոյցների` Հայաստանի ֆոնդային բորսայի ու Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի, փոխհարաբերությունների մասին տեղեկատուութեան հրապարակմանը: Այդ կառոյցները ինքնակարգավորվողից վերածուել են առեւտրային կազմակերպութիւնների` բաց բաժնետիրական ընկերութիւնների կարգավիճակով: Բացի այդ, կիրառելի չէ այն ստանդարտն, ըստ որի, «հասարակութիւնը պէտք է տեղեկացվի աշխատանքային պարտականութիւնների կատարման ընթացքում ֆինանսական գործակալութեան պաշտօնեաների եւ աշխատակիցների իրաւական պաշտպանուածութեան մասին»: Այս ստանդարտը կիրառելի չէ այն պատճառով, որ ՀՀ-ում դեռեւս օրէնսդրօրէն սահմանուած չեն նշուած աշխատակիցների իրաւական պաշտպանութեան նորմերը: Տ.Սարգսեյանի խօսքերով, կենտրոնական բանկերի աշխատանքի թափանցիկության ստանդարտների մշակումը սկսեց կարեւորվել 1990-ականների սկզբներին, երբ շատ ԿԲ-ներ անցան գնաճի նպատակադրման քաղաքականութեան: Վերջինիս պայմաններում առաւել կարեւորուեց ԿԲ-ների գործելաոճը հասարակութեան համար հասկանալի եւ կանխատեսելի դարձնող թափանցիկության ստանդարտների մշակումը: ՀՀ ԿԲ-ն դրանց ներդրմանը ձեռնամուխ է եղել 1998թ.-ից: ԿԲ-ի աշխատանքի թափանցիկության ստանդարտները պարփակում են դրամավարկային քաղաքականութեան եւ ֆինանսական քաղաքականությունների ոլորտները:
  -   Տնտեսութիւն