ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ 6,5 ՄԻԱՒՈՐՈՎ ՄԻԱՆՁՆԵԱՅ ԳԼԽԱՒՈՐՈՒՄ Է «ԱՄԲԵՐ»-Ի<br /> ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂԻՒՍԱԿԸ<br />


ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ 6,5 ՄԻԱՒՈՐՈՎ ՄԻԱՆՁՆԵԱՅ ԳԼԽԱՒՈՐՈՒՄ Է «ԱՄԲԵՐ»-Ի
ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂԻՒՍԱԿԸ

  • 21-03-2008 23:00:00   |   |  Սպորտ
ՆԻՍ, 21 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացուող շախմատի «Ամբեր» միջազգային մրցաշարում մարտի 20-ին տեղի ունեցան 5-րդ փուլի հանդիպումները: Լեւոն Արոնեանը մրցեց Վասիլի Իվանչուկի (Ուկրաինա) հետ: «Կոյր» շախմատում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին, իսկ արագում յաղթեց հայ շախմատիստը: Լ.Արոնեանը 5 հնարաւորից վաստակեց 6,5 միաւոր եւ միանձնեայ գլխաւորեց մրցաշարային աղիւսակը: Նրան 5,5-ական միաւորով հետեւում են Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) եւ Վեսելին Թոփալովը (Բուլղարիա):
  -   Սպորտ