ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ 6,5 ՄԻԱՒՈՐՈՎ ՄԻԱՆՁՆԵԱՅ ԳԼԽԱՒՈՐՈՒՄ Է «ԱՄԲԵՐ»-Ի
ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂԻՒՍԱԿԸ
21-03-2008 23:00:00 | | Սպորտ
ՆԻՍ, 21 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Նիս քաղաքում
անցկացուող շախմատի «Ամբեր» միջազգային մրցաշարում մարտի 20-ին տեղի
ունեցան 5-րդ փուլի հանդիպումները: Լեւոն Արոնեանը մրցեց Վասիլի
Իվանչուկի (Ուկրաինա) հետ: «Կոյր» շախմատում մրցակիցները խաղաղ
դաշն կնքեցին, իսկ արագում յաղթեց հայ շախմատիստը:
Լ.Արոնեանը 5 հնարաւորից վաստակեց 6,5 միաւոր եւ միանձնեայ
գլխաւորեց մրցաշարային աղիւսակը: Նրան 5,5-ական միաւորով հետեւում
են Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա),
Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան),
Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) եւ Վեսելին Թոփալովը (Բուլղարիա):