ՎԱՐՇԱՎԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԵՐԿՈՒ<br /> ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ<br />


ՎԱՐՇԱՎԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԵՐԿՈՒ
ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

  • 17-03-2008 16:30:00   |   |  Սպորտ
ՎԱՐՇԱՒԱ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 16-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում աւարտուեց բռնցքամարտի աշխարհահռչակ մարզիչ Ֆելիքս Շտամմի միջազգային աւանդական յուշամրցաշարը: Հայաստանից մրցումներին մասնակցում էին երկու մարզիկներ` Յովհաննէս Դանիելեանը (48 կգ, Երեւան) եւ Հրաչեա Ջավախյանը (60 կգ, Վանաձոր): Եչրափակիչում Հ.Ջավախյանը յաղթանակ տարաւ եւ գրաւեց առաջին տեղը, իսկ Հ.Դանիելեանը միաւորներով զիջեց մրցակցին եւ բաւարարուեց 2-րդ տեղով: Յիշեցնենք, որ նշուած երկու բռնցքամարտիկները դեռեւս անցեալ տարեվերջին իրենց համար ապահովել են Պեկինի օլիմպիական խաղերի մասնակցութեան ուղեգիր:
  -   Սպորտ