ՎԱՐՇԱՎԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԵՐԿՈՒ
ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
17-03-2008 16:30:00 | | Սպորտ
ՎԱՐՇԱՒԱ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 16-ին Լեհաստանի
մայրաքաղաք Վարշավայում աւարտուեց բռնցքամարտի աշխարհահռչակ մարզիչ
Ֆելիքս Շտամմի միջազգային աւանդական յուշամրցաշարը: Հայաստանից
մրցումներին մասնակցում էին երկու մարզիկներ` Յովհաննէս Դանիելեանը
(48 կգ, Երեւան) եւ Հրաչեա Ջավախյանը (60 կգ, Վանաձոր):
Եչրափակիչում Հ.Ջավախյանը յաղթանակ տարաւ եւ գրաւեց առաջին տեղը,
իսկ Հ.Դանիելեանը միաւորներով զիջեց մրցակցին եւ բաւարարուեց 2-րդ
տեղով:
Յիշեցնենք, որ նշուած երկու բռնցքամարտիկները դեռեւս անցեալ
տարեվերջին իրենց համար ապահովել են Պեկինի օլիմպիական խաղերի
մասնակցութեան ուղեգիր: