ՄԱՐՏԻ 3-Ի ԴՐՈՒԹԵԱՄԲ ԵՐԵՒԱՆԻ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՒՈՒՄ<br /> ԵՆ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԷՊՔԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ 40 ՏՈՒԺԱԾՆԵՐ, ԱՅԴ ԹՒՈՒՄ` 17<br /> ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ<br />


ՄԱՐՏԻ 3-Ի ԴՐՈՒԹԵԱՄԲ ԵՐԵՒԱՆԻ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՒՈՒՄ
ԵՆ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԷՊՔԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ 40 ՏՈՒԺԱԾՆԵՐ, ԱՅԴ ԹՒՈՒՄ` 17
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ

  • 03-03-2008 17:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 3-ի ժամը 15-ի դրութեամբ Երեւանի բուժհաստատություններում են գտնւում մարտի 1-ի բախումների ժամանակ 40 տուժածներ, այդ թւում 17 զինծառայողներ: Ըստ ՀՀ Առողջապահութեան նախարարութեան տուեալների, «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ» բժշկական կենտրոնում բուժօգնութիւն է ստանում 11 տուժած, որից 7-ը` զինծառայող, թիւ 1 հիւանդանոցում` 7 տուժած, որից 5-ը` զինծառայող, թիւ 2 բուժմիավորումում` 3 տուժած, թիւ 3 հիւանդանոցում` 3 տուժած, որից 1-ը` զինծառայող, 1-ը` պատգամաւոր, «Էրեբունի» ԲԿ-ում` 6 տուժած, «Արմէնիա» ԲԿ-ում` 10 տուժած, որից 4-ը` զինծառայող:
  -   Հասարակութիւն