ՄԱՐՏԻ 3-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՒՄ<br /> ԵՆ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ 40 ՏՈՒԺԱԾՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` 17<br /> ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ<br />


ՄԱՐՏԻ 3-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՒՄ
ԵՆ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ 40 ՏՈՒԺԱԾՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` 17
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ

  • 03-03-2008 17:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 3-ի ժամը 15-ի դրությամբ Երեւանի բուժհաստատություններում են գտնվում մարտի 1-ի բախումների ժամանակ 40 տուժածներ, այդ թվում 17 զինծառայողներ: Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության տվյալների, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժօգնություն է ստանում 11 տուժած, որից 7-ը` զինծառայող, թիվ 1 հիվանդանոցում` 7 տուժած, որից 5-ը` զինծառայող, թիվ 2 բուժմիավորումում` 3 տուժած, թիվ 3 հիվանդանոցում` 3 տուժած, որից 1-ը` զինծառայող, 1-ը` պատգամավոր, «Էրեբունի» ԲԿ-ում` 6 տուժած, «Արմենիա» ԲԿ-ում` 10 տուժած, որից 4-ը` զինծառայող:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play