ՓԱԽՍՏԱԿԱՆ ՔՈՒՅՐ ՈՒ ԵՂԲԱՅՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՍԱՆԵԼԻՔ<br /> ԲԳՎ-ՆԵՐԸ<br />


ՓԱԽՍՏԱԿԱՆ ՔՈՒՅՐ ՈՒ ԵՂԲԱՅՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՍԱՆԵԼԻՔ
ԲԳՎ-ՆԵՐԸ

  • 18-07-2008 17:10:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 1990թ.-ին քաղաքացի ընտանիքի հետ գաղթել էր Բաքուից եւ բնակուել Արզնիի թիւ 1 առողջարանում: Ի սկզբանէ նրա ընտանիքը կազմուած էր չորս անդամից: Յետագայում նրա եղբայրը ամուսնացել է եւ կազմել առաձին ընտանիք: 1993թ.-ից ինքը` մոր հետ, եւ եղբոր ընտանիքը ապրում են առաձին` զբաղեցնելով առողջարանի 10-րդ եւ 16-րդ սենեակները: Սակայն, երբ սկսուել է բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ) տրամադրելու գործընթացը, իրենց տրուել է մէկ ԲԳՎ` երկու ընտանիքի համար: Այս հարցի կապակցութեամբ Մարիա Բ.-ն դիմել է ՀՀ տարածքային կառավարման նախարարութեան Միգրացիոն գործակալութիւն, սակայն մերժուել է: 2007թ.-ի հոկտեմբերի 29-ին նա դիմել է ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնյանին` խնդրելով աջակցել այդ հարցի լուծման գործում: Առաջնորդուելով «Մարդու իրաւունքների պաշտպանի մասին» ՀՀ օրէնքի 12-րդ յօդուածով, Ա.Յարութիւնեյանը նամակ է յղել Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին` ակնկալելով 10-օրեայ ժամկէտում վերոնշեալ խնդրի կապակցութեամբ պարզաբանման հետ մէկտեղ ստանալ նաեւ հիմնաւորող փաստաթղթերի պատճեները : Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնում են ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից, ի պատասխան Կ.Շահգալդյանը 10.12.07թ. գրութեամբ յայտնել է, որ Արզնի թիւ 1 առողջարանի բնակիչ, փախստական Մարիա Բ.-ի ընտանիքին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման յանձնաժողովի որոշմամբ տրամադրվել է բնակարանի գնման երկու վկայագիր:
  -   Մարդու իրաւունքներ