ՓԱԽՍՏԱԿԱՆ ՔՈՒՅՐ ՈՒ ԵՂԲԱՅՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՍԱՆԵԼԻՔ<br /> ԲԳՎ-ՆԵՐԸ<br />


ՓԱԽՍՏԱԿԱՆ ՔՈՒՅՐ ՈՒ ԵՂԲԱՅՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՍԱՆԵԼԻՔ
ԲԳՎ-ՆԵՐԸ

  • 18-07-2008 17:10:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 1990թ.-ին քաղաքացի ընտանիքի հետ գաղթել էր Բաքվից եւ բնակվել Արզնիի թիվ 1 առողջարանում: Ի սկզբանե նրա ընտանիքը կազմված էր չորս անդամից: Հետագայում նրա եղբայրը ամուսնացել է եւ կազմել առաձին ընտանիք: 1993թ.-ից ինքը` մոր հետ, եւ եղբոր ընտանիքը ապրում են առաձին` զբաղեցնելով առողջարանի 10-րդ եւ 16-րդ սենյակները: Սակայն, երբ սկսվել է բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ) տրամադրելու գործընթացը, իրենց տրվել է մեկ ԲԳՎ` երկու ընտանիքի համար: Այս հարցի կապակցությամբ Մարիա Բ.-ն դիմել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալություն, սակայն մերժվել է: 2007թ.-ի հոկտեմբերի 29-ին նա դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին` խնդրելով աջակցել այդ հարցի լուծման գործում: Առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով, Ա.Հարությունյանը նամակ է հղել Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին` ակնկալելով 10-օրյա ժամկետում վերոնշյալ խնդրի կապակցությամբ պարզաբանման հետ մեկտեղ ստանալ նաեւ հիմնավորող փաստաթղթերի պատճեները : Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ի պատասխան Կ.Շահգալդյանը 10.12.07թ. գրությամբ հայտնել է, որ Արզնի թիվ 1 առողջարանի բնակիչ, փախստական Մարիա Բ.-ի ընտանիքին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման հանձնաժողովի որոշմամբ տրամադրվել է բնակարանի գնման երկու վկայագիր:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play