ՓԱԽՍՏԱԿԱՆ ՔՈՒՅՐ ՈՒ ԵՂԲԱՅՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՍԱՆԵԼԻՔ
ԲԳՎ-ՆԵՐԸ
18-07-2008 17:10:00 | Հայաստան | Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 1990թ.-ին քաղաքացի
ընտանիքի հետ գաղթել էր Բաքվից եւ բնակվել Արզնիի թիվ 1
առողջարանում: Ի սկզբանե նրա ընտանիքը կազմված էր չորս անդամից:
Հետագայում նրա եղբայրը ամուսնացել է եւ կազմել առաձին ընտանիք:
1993թ.-ից ինքը` մոր հետ, եւ եղբոր ընտանիքը ապրում են առաձին`
զբաղեցնելով առողջարանի 10-րդ եւ 16-րդ սենյակները: Սակայն, երբ
սկսվել է բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ) տրամադրելու գործընթացը,
իրենց տրվել է մեկ ԲԳՎ` երկու ընտանիքի համար:
Այս հարցի կապակցությամբ Մարիա Բ.-ն դիմել է ՀՀ տարածքային
կառավարման նախարարության Միգրացիոն գործակալություն, սակայն
մերժվել է: 2007թ.-ի հոկտեմբերի 29-ին նա դիմել է ՀՀ Մարդու
իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին` խնդրելով աջակցել այդ
հարցի լուծման գործում:
Առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ
օրենքի 12-րդ հոդվածով, Ա.Հարությունյանը նամակ է հղել Կոտայքի
մարզպետ Կովալենկո Շահգալդյանին` ակնկալելով 10-օրյա ժամկետում
վերոնշյալ խնդրի կապակցությամբ պարզաբանման հետ մեկտեղ ստանալ նաեւ
հիմնավորող փաստաթղթերի պատճեները :
Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ
կապերի բաժնից, ի պատասխան Կ.Շահգալդյանը 10.12.07թ. գրությամբ
հայտնել է, որ Արզնի թիվ 1 առողջարանի բնակիչ, փախստական Մարիա
Բ.-ի ընտանիքին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման
հանձնաժողովի որոշմամբ տրամադրվել է բնակարանի գնման երկու
վկայագիր: