THE DAILY MAIL. ԵՈՒՐԻ ԼՈՒԺԿՈՎԻ ԿԻՆԸ ԳՆԵԼ Է ԼՈՆԴՈՆԻ<br /> ԱՄԵՆԱԹԱՆԿ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻՑ ՄԷԿԸ<br />


THE DAILY MAIL. ԵՈՒՐԻ ԼՈՒԺԿՈՎԻ ԿԻՆԸ ԳՆԵԼ Է ԼՈՆԴՈՆԻ
ԱՄԵՆԱԹԱՆԿ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻՑ ՄԷԿԸ

  • 16-07-2008 19:45:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայի քաղաքապետ Եուրի Լուժկովի կինը` Ելենա Բատուրինան, Լոնդոնում ձեռք է բերել ամենաթանկ առանձնատներից մէկը` Ուայթանհերստը: Ինչպէս գրում է The Daily Mail թերթը, գնման արժէքը կազմել է 100 միլիոն դոլար: Ուայթանհերստը մեծութեամբ երկրորդ մասնաւոր առանձնատունն է Լոնդոնում Բուկինգհեմեան պալատից յետոյ: Ինչպէս գրում է թերթը, Բատուրինան կարող էր առանձնատունը ձեռք բերել այնտեղ իր արուեստի գործերի հարուստ հաւաքածուն ցուցադրելու համար:
  -   Միջազգային