THE DAILY MAIL. ԵՈՒՐԻ ԼՈՒԺԿՈՎԻ ԿԻՆԸ ԳՆԵԼ Է ԼՈՆԴՈՆԻ
ԱՄԵՆԱԹԱՆԿ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻՑ ՄԷԿԸ
16-07-2008 19:45:00 | | Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայի քաղաքապետ Եուրի
Լուժկովի կինը` Ելենա Բատուրինան, Լոնդոնում ձեռք է բերել
ամենաթանկ առանձնատներից մէկը` Ուայթանհերստը:
Ինչպէս գրում է The Daily Mail թերթը, գնման արժէքը կազմել է
100 միլիոն դոլար: Ուայթանհերստը մեծութեամբ երկրորդ մասնաւոր
առանձնատունն է Լոնդոնում Բուկինգհեմեան պալատից յետոյ: Ինչպէս
գրում է թերթը, Բատուրինան կարող էր առանձնատունը ձեռք բերել
այնտեղ իր արուեստի գործերի հարուստ հաւաքածուն ցուցադրելու համար: