ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԲԱՍՏԻԼԻ ԳՐԱՒՄԱՆ ՕՐՈՒԱՅ ՆԱԽՕՐԷԻՆ ՀՐԿԻԶՎԵԼ Է 300<br /> ՄԵՔԵՆԱ<br />


ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԲԱՍՏԻԼԻ ԳՐԱՒՄԱՆ ՕՐՈՒԱՅ ՆԱԽՕՐԷԻՆ ՀՐԿԻԶՎԵԼ Է 300
ՄԵՔԵՆԱ

  • 14-07-2008 15:16:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 14 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայում Բաստիլի գրաւման օրուայ ազգային տոնի նախօրեակին հրկիզվել է 297 աւտոմեքենայ, հաղորդում է «Ֆրանսպրեսը»: Յուլիսի 13-ի լոյս 14-ի գիշերը մեքենաների մեծ մասը` 297-ից 211-ը, ոչնչացուել են Ֆրանսիայի կենտրոնական մասի հիւսիսում` Իլ-դե-Ֆրանսի շրջանում: Ձերբակալուել է 121 մարդ, որոնցից 102-ը` հենց այդ նոյն շրջանում: Բաստիլի գրաւման օրուայ նախօրէին, որն աւանդաբար Ֆրանսիայում նշւում է յուլիսի 14-ին, ողջ երկրում անցկացւում են հանդիսաւոր միջոցառումներ երիտասարդների մասնակցութեամբ: Վերջին տարիներին ազգային հանդիսութիւնները ուղեկցւում են զանգվածային անկարգութիւններով, հրկիզումներով եւ ձերբակալություններով: Անցած տարի յուլիսի 13-ի լոյս 14-ի գիշերը Ֆրանսիայում հրկիզվել էր 266 աւտոմեքենայ եւ ձերբակալուել 100 մարդ:
  -   Միջազգային