ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԲԱՍՏԻԼԻ ԳՐԱՎՄԱՆ ՕՐՎԱ ՆԱԽՕՐԵԻՆ ՀՐԿԻԶՎԵԼ Է 300<br /> ՄԵՔԵՆԱ<br />


ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԲԱՍՏԻԼԻ ԳՐԱՎՄԱՆ ՕՐՎԱ ՆԱԽՕՐԵԻՆ ՀՐԿԻԶՎԵԼ Է 300
ՄԵՔԵՆԱ

  • 14-07-2008 15:16:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայում Բաստիլի գրավման օրվա ազգային տոնի նախօրյակին հրկիզվել է 297 ավտոմեքենա, հաղորդում է «Ֆրանսպրեսը»: Հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը մեքենաների մեծ մասը` 297-ից 211-ը, ոչնչացվել են Ֆրանսիայի կենտրոնական մասի հյուսիսում` Իլ-դե-Ֆրանսի շրջանում: Ձերբակալվել է 121 մարդ, որոնցից 102-ը` հենց այդ նույն շրջանում: Բաստիլի գրավման օրվա նախօրեին, որն ավանդաբար Ֆրանսիայում նշվում է հուլիսի 14-ին, ողջ երկրում անցկացվում են հանդիսավոր միջոցառումներ երիտասարդների մասնակցությամբ: Վերջին տարիներին ազգային հանդիսությունները ուղեկցվում են զանգվածային անկարգություններով, հրկիզումներով եւ ձերբակալություններով: Անցած տարի հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը Ֆրանսիայում հրկիզվել էր 266 ավտոմեքենա եւ ձերբակալվել 100 մարդ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play