ԳԵՐՈՒԹԻՒՆԻՑ ԱԶԱՏՈՒԱԾ ԻՆԳՐԻԴ ԲԵՏԱՆԿՈՒՐԸ ՈՒԶՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ<br /> ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ<br />


ԳԵՐՈՒԹԻՒՆԻՑ ԱԶԱՏՈՒԱԾ ԻՆԳՐԻԴ ԲԵՏԱՆԿՈՒՐԸ ՈՒԶՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ
ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ

  • 04-07-2008 18:52:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 4 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վեցամեայ գերութիւնից ազատուած Ինգրիդ Բետանկուրը ցանկաում է Կոլումբիային ծառայել երկրի նախագահի պաշտօնում: Այս մասին նա այսօր յայտարարել է ֆրանսիական ԶԼՄ-ներին: Յայտարարելով պետութեան ղեկավարի պաշտօնում Կոլումբիային ծառայելու իր ցանկութեան մասին` Ինգրիդ Բետանկուրը շտապել է աւելացնել. «Ես պարզապէս ուզում եմ գտնել օգտակար լինելու լաւագոյն եղանակը»: 46-ամեայ Ինգրիդ Բետանկուրը 2002 թուականին արդէն քվեարկվել է Կոլումբիայի նախագահի պաշտօնի համար: Սակայն, իր ընտրարշավի ամենաթէժ պահին Բետանկուրը գերի ընկավ:
  -   Միջազգային