ԳԵՐՈՒԹԻՒՆԻՑ ԱԶԱՏՈՒԱԾ ԻՆԳՐԻԴ ԲԵՏԱՆԿՈՒՐԸ ՈՒԶՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ
ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ
04-07-2008 18:52:00 | | Միջազգային
ՓԱՐԻԶ, 4 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վեցամեայ գերութիւնից
ազատուած Ինգրիդ Բետանկուրը ցանկաում է Կոլումբիային ծառայել երկրի
նախագահի պաշտօնում: Այս մասին նա այսօր յայտարարել է ֆրանսիական
ԶԼՄ-ներին:
Յայտարարելով պետութեան ղեկավարի պաշտօնում Կոլումբիային
ծառայելու իր ցանկութեան մասին` Ինգրիդ Բետանկուրը շտապել է
աւելացնել. «Ես պարզապէս ուզում եմ գտնել օգտակար լինելու
լաւագոյն եղանակը»:
46-ամեայ Ինգրիդ Բետանկուրը 2002 թուականին արդէն քվեարկվել է
Կոլումբիայի նախագահի պաշտօնի համար: Սակայն, իր ընտրարշավի
ամենաթէժ պահին Բետանկուրը գերի ընկավ: