2010 Թ.-Ի ՅՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՆՈՐ<br /> ԱՆՁՆԱԳՐԵՐ<br />


2010 Թ.-Ի ՅՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՆՈՐ
ԱՆՁՆԱԳՐԵՐ

  • 25-04-2008 20:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութեան ապրիլի 25-ի նիստում հաւանութեան է արժանացել «ՀՀ միգրացիայի համակարգի եւ ՀՀ-ում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի եւ նույնացման քարտերի համակարգի ներդրման մասին» հայեցակարգը: Ինչպէս նիստից յետոյ լրագրողներին յայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսեանը, հայեցակարգով նախատեսւում է 2010թ.-ի յունվարի 1-ից Հայաստանում ներդրնել կենսաչափական տուեալներով անձնագրեր, որոնք կօգտագործուեն միայն արտերկիր մեկնելու ժամանակ: Մինչ նոր անձնագիրը ստանալը, ՀՀ քաղաքացիները պէտք է ունենան պլաստիկ քարտեր` տուեալ անձի լուսանկարով, անուն-ազգանունով, հասցէով, ծննդեան թւով, 4 մատնահետքով: Այդ քարտերը պարտադիր են բոլորի համար, քանի որ դրանք պէտք է ծառայեն որպէս անձնագիր: Ա.Մահտեսեանի խօսքերով, այդ քարտերի ստանալուց յետոյ այլեւս կդադարեն գործել սոցիալական քարտերը: Իսկ նոր քարտերի գինը դեռ որոշուած չէ. օրինակ, Աուստրիայում դրանք արժեն 69 եւրօ, Բելգիանում` 79 եւրօ: Ա.Մահտեսեանը տեղեկացրեց, որ թէ' քարտերը եւ թէ' անձնագրերը տրվելու են 10 տարի ժամկէտով: Անչափահասների դէպքում դրանք կփոխուեն 3 տարին մէկ անգամ: Ա.Մահտեսեանը նաեւ նշեց, որ նոր համակարգի ներդրման նպատակով ոստիկանութեան համակարգում կստեղծուի նոր մարմին` Քաղաքացիության եւ միգրացիայի դեպարտամենտ:
  -   Հասարակութիւն