2010 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՆՈՐ<br /> ԱՆՁՆԱԳՐԵՐ<br />


2010 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՆՈՐ
ԱՆՁՆԱԳՐԵՐ

  • 25-04-2008 20:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստում հավանության է արժանացել «ՀՀ միգրացիայի համակարգի եւ ՀՀ-ում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի եւ նույնացման քարտերի համակարգի ներդրման մասին» հայեցակարգը: Ինչպես նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը, հայեցակարգով նախատեսվում է 2010թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում ներդրնել կենսաչափական տվյալներով անձնագրեր, որոնք կօգտագործվեն միայն արտերկիր մեկնելու ժամանակ: Մինչ նոր անձնագիրը ստանալը, ՀՀ քաղաքացիները պետք է ունենան պլաստիկ քարտեր` տվյալ անձի լուսանկարով, անուն-ազգանունով, հասցեով, ծննդյան թվով, 4 մատնահետքով: Այդ քարտերը պարտադիր են բոլորի համար, քանի որ դրանք պետք է ծառայեն որպես անձնագիր: Ա.Մահտեսյանի խոսքերով, այդ քարտերի ստանալուց հետո այլեւս կդադարեն գործել սոցիալական քարտերը: Իսկ նոր քարտերի գինը դեռ որոշված չէ. օրինակ, Ավստրիայում դրանք արժեն 69 եվրո, Բելգիանում` 79 եվրո: Ա.Մահտեսյանը տեղեկացրեց, որ թե' քարտերը եւ թե' անձնագրերը տրվելու են 10 տարի ժամկետով: Անչափահասների դեպքում դրանք կփոխվեն 3 տարին մեկ անգամ: Ա.Մահտեսյանը նաեւ նշեց, որ նոր համակարգի ներդրման նպատակով ոստիկանության համակարգում կստեղծվի նոր մարմին` Քաղաքացիության եւ միգրացիայի դեպարտամենտ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play