ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայի Լիգնանո քաղաքում
անցկացուող Եւրոպայի ծանրամարտի առաջնութեան կանանց մրցաշարում
Հայաստանից ապրիլի 16-ին մրցահարթակ ելան Մելինէ Դալուզեանը (63
կգ, Գիւմրի) եւ Նազիկ Աւդալեանը (69 կգ, Գիւմրի): Մ.Դալուզեանը
պոկեց 107 կգ, հրեց 128 կգ եւ երկամարտի 235 կգ արդիւնքով գրաւեց
1-ին տեղը` արժանանալով 1 մեծ եւ 2 փոքր ոսկէ մեդալների: Նման
մրցանակների արժանացավ նաեւ Ն.Աւդալեանը` 106 կգ+136 կգ = 242 կգ
արդիւնքով: