ՄԵԼԻՆԷ ԴԱԼՈՒԶԵԱՆԸ ԵՎ ՆԱԶԻԿ ԱՒԴԱԼԵԱՆԸ ՈՍԿԷ ՄԵԴԱԼՆԵՐ ՆՈՒԱՃԵՑԻՆ<br /> ԵՒՐՈՊԱՅԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ<br />


ՄԵԼԻՆԷ ԴԱԼՈՒԶԵԱՆԸ ԵՎ ՆԱԶԻԿ ԱՒԴԱԼԵԱՆԸ ՈՍԿԷ ՄԵԴԱԼՆԵՐ ՆՈՒԱՃԵՑԻՆ
ԵՒՐՈՊԱՅԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ

  • 17-04-2008 15:27:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայի Լիգնանո քաղաքում անցկացուող Եւրոպայի ծանրամարտի առաջնութեան կանանց մրցաշարում Հայաստանից ապրիլի 16-ին մրցահարթակ ելան Մելինէ Դալուզեանը (63 կգ, Գիւմրի) եւ Նազիկ Աւդալեանը (69 կգ, Գիւմրի): Մ.Դալուզեանը պոկեց 107 կգ, հրեց 128 կգ եւ երկամարտի 235 կգ արդիւնքով գրաւեց 1-ին տեղը` արժանանալով 1 մեծ եւ 2 փոքր ոսկէ մեդալների: Նման մրցանակների արժանացավ նաեւ Ն.Աւդալեանը` 106 կգ+136 կգ = 242 կգ արդիւնքով:
  -   Սպորտ