2007 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՒՆ ԱՃԵԼ Է<br /> 33,5%-ՈՎ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԵԿՆԱԾՆԵՐԻՆԸ` 38,7%-ՈՎ<br />


2007 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՒՆ ԱՃԵԼ Է
33,5%-ՈՎ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԵԿՆԱԾՆԵՐԻՆԸ` 38,7%-ՈՎ

  • 20-03-2008 17:31:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ին Հայաստան են այցելել 510 հազար 287 զբոսաշրջիկներ` 2006թ.-ի 382 հազար 240 զբոսաշրջիկների դիմաց (աճը կազմել է 33,5%): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, նոյն ժամանակահատուածում զբօսաշրջութեան նպատակով հանրապետութիւնից մեկնել է 467 հազար 574 մարդ, կամ 2006թ.-ի համեմատ 38,7%-ով աւելի: Զբոսաշրջային կազմակերպութիւնների միջոցով հանրապետութիւնից մեկնածների թիւը 2006թ.-ի 8 418-ից նախորդ տարի հասել է 11 377-ի: 2007թ.-ին միջազգային զբոսաշրջիկների ընդունել են 47 հյուրանոցներ` նախորդ տարուայ 40-ի դիմաց: Հիւրանոցներում եւ հիւրանոցային հանգրուաններում 2007թ.-ին իջեւանել են 58 876 զբոսաշրջիկներ` նախորդ տարուայ 54 474-ի դիմաց: ԱՊՀ երկրներից Հայաստան այցելած եւ հիւրանոցներում ու հիւրանոցային հանգրուաններում հաշւառուած զբոսաշրջիկների բաժինն ընդհանուրի մէջ 2006թ.-ի 23,9%-ի դիմաց 2007թ.-ին կազմել է 24,8%: Իսկ նրանց բացարձակ թուաքանակը աճել է 12,3%-ով. այդ թւում, Ռուսաստանից ժամանածների բաժինը 4,3%-ից աճել է մինչեւ 18,3%-ի, իսկ բացարձակ թուաքանակը` 362%-ով, Վրաստանից ժամանածներինը` 17,6%-ից նուազել է մինչեւ 4,4%, իսկ բացարձակ թուաքանակը նուազել է 72,8%-ով: ԱՊՀ այլ երկրներից ժամանածների բաժինն ընդհանուրի մէջ 2006թ.-ի 2%-ից 2007թ.-ին հասել է 2,1%-ի, իսկ ժամանածների բացարձակ թուաքանակն աճել է 15,1%-ով: Եւրոմիութեան երկրներից 2007թ.-ին Հայաստան այցելածների բաժինն ընդհանուրի մէջ կազմել է 37,1%` նախորդ տարուայ 35,5%-ի դիմաց, իսկ բացարձակ թուաքանակն աճել է 12,7%-ով: Այլ երկրներից 2007թ.-ին Հայաստան այցելածների բաժինն ընդհանուրի մէջ կազմել է 38,1%` նախորդ տարուայ 40,6%-ի դիմաց, իսկ բացարձակ թուաքանակն աճել է 1,5%-ով: Մասնաւորապէս, ԱՄՆ-ից 2007թ.-ին Հայաստան այցելածների բաժինն ընդհանուրի մէջ կազմել է 21%` նախորդ տարուայ 21,6%-ի դիմաց, իսկ բացարձակ թուաքանակն աճել է 5,2%-ով: 2007թ.-ին հիւրանոցներում եւ հիւրանոցային հանգրուաններում իջեւանած 58 876 զբոսաշրջիկներից 37,5%-ը կամ 22 084-ը (նախորդ տարուայ 18 493-ի դիմաց) Հայաստան են այցելել գործնական, 20%-ը կամ 11 753-ը (13 499)` հանգստի եւ ժամանցի, մնացածը` այլ նպատակներով: Զբոսաշրջային ընկերութիւնների կազմակերպած ուղեւորություններով Հայաստանից արտասահման մեկնած 11 377 զբոսաշրջիկների 6,4%-ը կամ 3 773-ը (733) մեկնել են գործնական, 5,5%-ը կամ 3 209-ը (1 655)` հանգստի եւ ժամանցի, մնացածը` այլ նպատակներով:
  -   Տնտեսութիւն