2007 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է<br /> 33,5%-ՈՎ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԵԿՆԱԾՆԵՐԻՆԸ` 38,7%-ՈՎ<br />


2007 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է
33,5%-ՈՎ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԵԿՆԱԾՆԵՐԻՆԸ` 38,7%-ՈՎ

  • 20-03-2008 17:31:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ին Հայաստան են այցելել 510 հազար 287 զբոսաշրջիկներ` 2006թ.-ի 382 հազար 240 զբոսաշրջիկների դիմաց (աճը կազմել է 33,5%): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նույն ժամանակահատվածում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 467 հազար 574 մարդ, կամ 2006թ.-ի համեմատ 38,7%-ով ավելի: Զբոսաշրջային կազմակերպությունների միջոցով հանրապետությունից մեկնածների թիվը 2006թ.-ի 8 418-ից նախորդ տարի հասել է 11 377-ի: 2007թ.-ին միջազգային զբոսաշրջիկների ընդունել են 47 հյուրանոցներ` նախորդ տարվա 40-ի դիմաց: Հյուրանոցներում եւ հյուրանոցային հանգրվաններում 2007թ.-ին իջեւանել են 58 876 զբոսաշրջիկներ` նախորդ տարվա 54 474-ի դիմաց: ԱՊՀ երկրներից Հայաստան այցելած եւ հյուրանոցներում ու հյուրանոցային հանգրվաններում հաշվառված զբոսաշրջիկների բաժինն ընդհանուրի մեջ 2006թ.-ի 23,9%-ի դիմաց 2007թ.-ին կազմել է 24,8%: Իսկ նրանց բացարձակ թվաքանակը աճել է 12,3%-ով. այդ թվում, Ռուսաստանից ժամանածների բաժինը 4,3%-ից աճել է մինչեւ 18,3%-ի, իսկ բացարձակ թվաքանակը` 362%-ով, Վրաստանից ժամանածներինը` 17,6%-ից նվազել է մինչեւ 4,4%, իսկ բացարձակ թվաքանակը նվազել է 72,8%-ով: ԱՊՀ այլ երկրներից ժամանածների բաժինն ընդհանուրի մեջ 2006թ.-ի 2%-ից 2007թ.-ին հասել է 2,1%-ի, իսկ ժամանածների բացարձակ թվաքանակն աճել է 15,1%-ով: Եվրոմիության երկրներից 2007թ.-ին Հայաստան այցելածների բաժինն ընդհանուրի մեջ կազմել է 37,1%` նախորդ տարվա 35,5%-ի դիմաց, իսկ բացարձակ թվաքանակն աճել է 12,7%-ով: Այլ երկրներից 2007թ.-ին Հայաստան այցելածների բաժինն ընդհանուրի մեջ կազմել է 38,1%` նախորդ տարվա 40,6%-ի դիմաց, իսկ բացարձակ թվաքանակն աճել է 1,5%-ով: Մասնավորապես, ԱՄՆ-ից 2007թ.-ին Հայաստան այցելածների բաժինն ընդհանուրի մեջ կազմել է 21%` նախորդ տարվա 21,6%-ի դիմաց, իսկ բացարձակ թվաքանակն աճել է 5,2%-ով: 2007թ.-ին հյուրանոցներում եւ հյուրանոցային հանգրվաններում իջեւանած 58 876 զբոսաշրջիկներից 37,5%-ը կամ 22 084-ը (նախորդ տարվա 18 493-ի դիմաց) Հայաստան են այցելել գործնական, 20%-ը կամ 11 753-ը (13 499)` հանգստի եւ ժամանցի, մնացածը` այլ նպատակներով: Զբոսաշրջային ընկերությունների կազմակերպած ուղեւորություններով Հայաստանից արտասահման մեկնած 11 377 զբոսաշրջիկների 6,4%-ը կամ 3 773-ը (733) մեկնել են գործնական, 5,5%-ը կամ 3 209-ը (1 655)` հանգստի եւ ժամանցի, մնացածը` այլ նպատակներով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play