2007 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՒՆ ԱՃԵԼ Է
33,5%-ՈՎ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԵԿՆԱԾՆԵՐԻՆԸ` 38,7%-ՈՎ
20-03-2008 17:31:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ին Հայաստան են
այցելել 510 հազար 287 զբոսաշրջիկներ` 2006թ.-ի 382 հազար 240
զբոսաշրջիկների դիմաց (աճը կազմել է 33,5%): ՀՀ Ազգային
վիճակագրական ծառայութեան տուեալներով, նոյն ժամանակահատուածում
զբօսաշրջութեան նպատակով հանրապետութիւնից մեկնել է 467 հազար 574
մարդ, կամ 2006թ.-ի համեմատ 38,7%-ով աւելի: Զբոսաշրջային
կազմակերպութիւնների միջոցով հանրապետութիւնից մեկնածների թիւը
2006թ.-ի 8 418-ից նախորդ տարի հասել է 11 377-ի:
2007թ.-ին միջազգային զբոսաշրջիկների ընդունել են 47
հյուրանոցներ` նախորդ տարուայ 40-ի դիմաց: Հիւրանոցներում եւ
հիւրանոցային հանգրուաններում 2007թ.-ին իջեւանել են 58 876
զբոսաշրջիկներ` նախորդ տարուայ 54 474-ի դիմաց:
ԱՊՀ երկրներից Հայաստան այցելած եւ հիւրանոցներում ու
հիւրանոցային հանգրուաններում հաշւառուած զբոսաշրջիկների բաժինն
ընդհանուրի մէջ 2006թ.-ի 23,9%-ի դիմաց 2007թ.-ին կազմել է 24,8%:
Իսկ նրանց բացարձակ թուաքանակը աճել է 12,3%-ով. այդ թւում,
Ռուսաստանից ժամանածների բաժինը 4,3%-ից աճել է մինչեւ 18,3%-ի,
իսկ բացարձակ թուաքանակը` 362%-ով, Վրաստանից ժամանածներինը`
17,6%-ից նուազել է մինչեւ 4,4%, իսկ բացարձակ թուաքանակը նուազել է
72,8%-ով: ԱՊՀ այլ երկրներից ժամանածների բաժինն ընդհանուրի մէջ
2006թ.-ի 2%-ից 2007թ.-ին հասել է 2,1%-ի, իսկ ժամանածների
բացարձակ թուաքանակն աճել է 15,1%-ով:
Եւրոմիութեան երկրներից 2007թ.-ին Հայաստան այցելածների
բաժինն ընդհանուրի մէջ կազմել է 37,1%` նախորդ տարուայ 35,5%-ի
դիմաց, իսկ բացարձակ թուաքանակն աճել է 12,7%-ով: Այլ երկրներից
2007թ.-ին Հայաստան այցելածների բաժինն ընդհանուրի մէջ կազմել է
38,1%` նախորդ տարուայ 40,6%-ի դիմաց, իսկ բացարձակ թուաքանակն աճել է
1,5%-ով: Մասնաւորապէս, ԱՄՆ-ից 2007թ.-ին Հայաստան այցելածների
բաժինն ընդհանուրի մէջ կազմել է 21%` նախորդ տարուայ 21,6%-ի դիմաց,
իսկ բացարձակ թուաքանակն աճել է 5,2%-ով:
2007թ.-ին հիւրանոցներում եւ հիւրանոցային հանգրուաններում
իջեւանած 58 876 զբոսաշրջիկներից 37,5%-ը կամ 22 084-ը (նախորդ
տարուայ 18 493-ի դիմաց) Հայաստան են այցելել գործնական, 20%-ը կամ
11 753-ը (13 499)` հանգստի եւ ժամանցի, մնացածը` այլ նպատակներով:
Զբոսաշրջային ընկերութիւնների կազմակերպած
ուղեւորություններով Հայաստանից արտասահման մեկնած 11 377
զբոսաշրջիկների 6,4%-ը կամ 3 773-ը (733) մեկնել են գործնական,
5,5%-ը կամ 3 209-ը (1 655)` հանգստի եւ ժամանցի, մնացածը` այլ
նպատակներով: