ԶՈՀՈՒԵԼ Է ՇՎԵԴԱԿԱՆ ABBA ԼԵԳԵՆԴԱՐ ԽՄԲԻ ԵՐԱԺԻՇՏ ՕԼԱ ԲՐՈՒՆԿԵՐՏԸ<br />


ԶՈՀՈՒԵԼ Է ՇՎԵԴԱԿԱՆ ABBA ԼԵԳԵՆԴԱՐ ԽՄԲԻ ԵՐԱԺԻՇՏ ՕԼԱ ԲՐՈՒՆԿԵՐՏԸ

  • 17-03-2008 16:00:00   |   |  Միջազգային
ՄԱԴՐԻԴ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայում ողբերգական ձեւով զոհուել է լեգենդար ABBA շվեդական խմբի երաժիշտ (հարուածային գործիքներ) Օլա Բրունկերտը, երկուշաբթի հաղորդել է երկրի ազգային ռադիոն: 62-ամեայ երաժիշտի արիւնոտուած մարմինը գտել են Մայորկա կղզու Բեթլեմ ամառանոցային աւանի իր տան մուտքի մօտ, որտեղ Բրունկերտը մշտական ապրում էր վերջին տարիներին: Ոստիկանութիւնը ենթադրում է, որ Բրունկերտը, ամենայն հաւանականութեամբ, զոհուել է պատահականօրէն, մահացու վէրքեր ստանալով տան ապակէ դռան ընկնելու եւ փշրվելու հետեւանքով: Սակայն չեն բացառւում նաեւ ողբերգութեան այլ վարկածներ:
  -   Միջազգային