ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻԱՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՓԱՌԱՏՈՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻԱՋԱԶԳԱՅԻՆ
ՓԱՌԱՏՈՆԵՐ

  • 14-03-2008 15:38:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ինչպէս նախորդ տարիներին, այնպէս էլ այս տարի ՀՀ Մշակոյթի նախարարութեան նախաձեռնութեամբ Հայաստանում կանցակացվեն մի շարք միջազգային փառատոներ: Նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի բաժնի պետ Գայեանէ Դուրգարեանը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց, որ աւանդոյթի համաձայն աշնանը կկազմակերպուեն «Արմմոնօ», «Հայֆեստ» թատերական փառատոները: Բացի դրանից, Ծաղկաձորում կանցկացուեն մնջախաղի, իսկ Դսեղում` «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոները: Ըստ Գ.Դուրգարեանի, կկազմակերպուի նաեւ իտալական ֆիլմերի փառատոն: Դասական երաժշտութեան սիրահարների համար Երեւանում կանցկացուեն «Ազգային պատկերասրահ» եւ «21-ի հեռանկարներ» փառատոները, որոնց կմասնակցեն աշխարհահռչակ հայ եւ օտարազգի երաժիշտներ: Նրա խօսքերով, այս տարի կկազմակերպուի նաեւ Առնօ Բաբաջանեանի երգերի փառատոն: Նշուեց նաեւ, որ Հայաստանի տարբեր խմբեր իրենց հերթին կմասնակցեն արտերկրում անցկացուող միջազգային փառատոների: Մասնաւորապէս, Ստրասբուրգում կայանալիք «Ռոմանական ձայներ եւ ճանապարհ» փառատոնի շրջանակներում համերգով հանդէս կգայ Սբ. Գեղարդ վանքի երգչախումբը:
  -   Մշակոյթ