ԱՈՒՍՏՐԱԼԻԱՆ ՃԱՆԱՉԵԼ Է ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ<br />


ԱՈՒՍՏՐԱԼԻԱՆ ՃԱՆԱՉԵԼ Է ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ

  • 19-02-2008 19:35:00   |   |  Միջազգային
ԿԱՆԲԵՐԱ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աուստրալիան երեքշաբթի պաշտօնապէս ճանաչել է Կոսովոյի անկախութիւնը, հաղորդում է Reuters գործակալութիւնը: «Աուստրալիան հարգում է Կոսովոյի ժողովրդի որոշումը»,- երեքշաբթի յայտարարել Աուստրալիայի ԱԳՆ ղեկավար Սթիւեն Սմիթը` աւելացնելով, որ իր երկիրը «այժմ կփորձի դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել» երկրամասի հետ: «1990-ական թուականների վերջի կործանարար հակամարտութեան ժամանակներից Կոսովոյի համար երկար եւ դժուարին եղավ խաղաղութեան ճանապարհը»,- նկատել է Սթիւեն Սմիթը: Նախօրէին աշխարհի մի շարք պետութիւններ, որոնց թւում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան, պաշտօնապէս Կոսովոն ճանաչել են որպէս անկախ պետութիւն: Ռուսաստանը, Չինաստանը եւ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի մի շարք այլ անդամներ դէմ են արտայայտւում Կոսովոյի կողմից անկախութեան միակողմանի հռչակմանը եւ Սերբիան ճանաչում են իր ներկայիս սահմաններով, ներառեալ Կոսովոյի երկրամասի տարածքը:
  -   Միջազգային