ԱՈՒՍՏՐԱԼԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՆԵՐՈՂՈՒԹԻՒՆ Է ԽՆԴՐԵԼ ԵՐԿՐԻ<br /> ԲՆԻԿ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԻՑ<br />


ԱՈՒՍՏՐԱԼԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՆԵՐՈՂՈՒԹԻՒՆ Է ԽՆԴՐԵԼ ԵՐԿՐԻ
ԲՆԻԿ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԻՑ

  • 13-02-2008 16:45:00   |   |  Միջազգային
ՍԻԴՆԵՅ, 13 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աուստրալիայի վարչապետ Քեւին Ռադդը ներողամտություն է հայցել երկրի բնիկ բնակչութիւնից «մեծագոյն աղէտների եւ վիրաւորանքների» համար, որ պատճառուել է անցած տարիների քաղաքականութեան ընթացքում: Այս յայտարարութեամբ նա հանդէս է եկել խորհրդարանի նիստում: Տեղի աբորիգեններին, որպէս «այսօր գոյութիւն ունեցող քաղաքակրթություններից ամենահնին», ուղղուած իր խօսքում Ռադդը խօստովանել է, որ նրանց մի ամբողջ սերնդի պատճառուել է «խոր ցաւ, տառապանքներ եւ կորուստներ»: «Նախ եւ առաջ, մենք հաշուարկում ենք, որ մարդիկ ոչ միայն կկարողանան ապաքինել իրենց հոգեկան վէրքերը, այլեւ առաջ շարժուել լուծելով խնդիրները, որոնք մինչեւ հիմա հետապնդում են աբորիգեններին»,- ընդգծել է Ռադդը: Նախարարների կաբինետի ղեկավարը ցանկութիւն է յայտնել մայրցամաքի բնիկ բնակչութեանը դարձնելու աուստրալական հասարակութեան իրաւահաւասար անդամներ եւ նրանց դուրս բերելու «մեկուսացածության վիճակից»: Իր խօսքում Ռադդը նշել է, որ «այսօրուայ դրութեամբ «սպիտակ» եւ «սեւ» բնակչութեան միջեւ փոխհարաբերությունների խնդրի լուծումը կառավարութեան առաջնահերթ խնդիրն է, որը բոլոր ջանքերը կգործադրի խաղաղութեան եւ քաղաքացիական համաձայնութեան հասնելու համար»:
  -   Միջազգային